Հայաստանում Չեխիայի դեսպանություն
Հայաստանում Չեխիայի դեսպանություն | |
---|---|
Հավատարմագրված երկիր | Չեխիա |
Ընդունող երկիր | Հայաստան |
Դեսպան | Պետր Միկիսկա |
Հասցե | Հայաստան, Երևան, Նալբանդյան փող. 48/1 |
Կայք | mzv.cz/yerevan(չեխ.)(հայ.)(անգլ.) |
Հայաստանում Չեխիայի դեսպանություն (չեխ․՝ Velvyslanectví České republiky v Arménii), Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանում[1]։
Հայաստանում Չեխիայի դեսպանությունը գտնվում է մայրաքաղաք Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Նալբանդյան փողոցում։ Ներկայումս Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցնում է Պետր Միկիսկան։
Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Չեխոսլովակիայի միջև հաստատվել են 1992 թվականին։ Չեխոսլովակիայի բաժանումից հետո` 1993 թվականին, Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել նաև Չեխիայի Հանրապետության հետ։
2014 թվականի սեպտեմբերին Երևանում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը։
Չեխիայի մուտքի արտոնագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի քաղաքացիները կարող են դիմել Չեխիայի կարճաժամկետ շենգենյան վիզայի համար (առավելագույնը 90 օր կես տարվա ընթացքում) Չեխիայի դեսպանատուն Հայաստանում[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Չեխիայի դեսպանություն Հայաստանում». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Պահանջվող փաստաթղթեր Շենգենյան վիզայի համար. Հայ-չեխական հարաբերություններ». mfa.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
|