Համլետ Հայրապետյան (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համլետ Հայրապետյան (այլ կիրառումներ)
Համլետ Հայրապետյան
Ծնվել էհոկտեմբերի 9, 1965 (58 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Մասնագիտությունբժիշկ-սրտաբան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Աշխատավայր«Էրեբունի» բժշկական կենտրոն, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ՀՀ ԱՆ

Համլետ Գրիգորիի Հայրապետյան (Հոկտեմբերի 9, 1965, Երևան, Հայաստան), հայ բժիշկ-սրտաբան[1], բժշկական գիտությունների դոկտոր (2014)[2], պրոֆեսոր։ ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան, «Էրեբունի» ԲԿ սրտաբանական կլինիկայի ղեկավար[3], Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի սրտաբանության ամբիոնի[4] դասախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համլետ Հայրապետյանը ծնվել է 1965 թվականի հոկտեմբերի 9-ին Երևանում։ 1982-1988 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, այնուհետև՝ 1988-1989 թթ․Կազանի բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտում, 1989-1990 թթ․ և 2001 թվականին Երևանի բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտում, 2003 թ․ Մոսկվայի Բակուլևի անվան գիտական կենտրոնում, 2007-2008 թթ․ Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան Եվրոպական հոսպիտալում։

1991-2001 թթ․ Էրեբունի ԲԿ անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի բժիշկ[5],

1993-1999 թթ․ ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի ասիստենտ,

1999-2014 թթ․ ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի դոցենտ,

2001-2004 թթ․ Էրեբունի ԲԿ գլխավոր տնօրենի տեղակալ ախտորոշման գծով,

2001 թ․-ից առ այսօր Էրեբունի ԲԿ անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի վարիչ,

2014 թ․-ից առ այսօր ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր,

2014 թ․-ից առ այսօր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան,

2015 թ․-ից առ այսօր Էրեբունի ԲԿ Սրտաբանական կենտրոնի ղեկավար։

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թ․ պաշտպանել է ատենախոսություն՝ «Սրտամկանի անախտանիշ իշեմիայի և էլեկտրասրտագրի ռեցիպրոկ փոփոխությունների կլինիկական և պրոգնոստիկ նշանակությունը սրտամկանի սուր ինֆարկտի ժամանակ» թեմայով՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[6],

2014 թ․ պաշտպանել է ատենախոսություն՝ «Ձախ փորոքի ստորին տեղակայման սրտամկանի սուր ինֆարկտի ժամանակ աջ փորոքի վնասման նշանակությունը հիվանդության կլինիկական ընթացքի, մոտակա և հեռակա ելքի տեսանկյունից. էխոսրտագրային կանխագուշակիչ ցուցանիշների մշակումը» թեմայով՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[7]

1997 թ․-ից առ այսօր Սրտաբանների Հայկական Ընկերության Վարչության անդամ

2010 թ․-ից առ այսօր Սրտաբանության Եվրոպական ընկերության պատվավոր անդամ (FESC)

2009 թ․-ից  առ այսօր ESC –ի Սուր սիրտ-անոթային պաթոլոգիաների Ընկերության անդամ

2010 թ․-ից  առ այսօր ESC –ի Սրտային անբավարարության Ընկերության անդամ

2013 թ․-ից  առ այսօր Էխոսրտագրության Ամերիկյան Ընկերության անդամ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թ․, 2011 թ․ ՀՀ առողջապահության նախարարի պատվոգիր

2005 թ․, 2017 թ․ ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագիր

2011 թ․ «Մխիթար Հերացի» մեդալ

2013 թ․ Ֆ. Նանսենի անվան Ոսկե մեդալ

2015 թ․ ՀՀ Առողջապահության նախարարության ոսկե մեդալ

76 հոդվածների և զեկույցների, 1 մենագրության հեղինակ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.med-practic.com/arm/2383/profile.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. «Համլետ Հայրապետյան». www.bok.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
  3. «Համլետ Հայրապետյան - «Էրեբունի» բժշկական կենտրոն». «Էրեբունի» բժշկական կենտրոն (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
  4. ysmu.am https://ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. «Համլետ Գրիգորիի Հայրապետյան». www.doctors.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
  6. «Սրտամկանի անախտանիշ իշեմիայի և էլեկտրասրտագրի ռեցիպրոկ փոփոխությունների կլինիկական և պրոգնոստիկ նշանակությունը սրտամկանի սուր ինֆարկտի ժամանակ | ԲՈԿ - Supreme Certifying Committee». www.bok.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
  7. «Ձախ փորոքի ստորին տեղակայման սրտամկանի սուր ինֆարկտի ժամանակ աջ փորոքի վնասման նշանակությունը հիվանդության կլինիկական ընթացքի, մոտակա և հեռակա ելքի տեսանկյունից. էխոսրտագրային կանխագուշակիչ ցուցանիշների մշակումը | ԲՈԿ - Supreme Certifying Committee». www.bok.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.