Համեմունքների արքայադուստրը
Համեմունքների արքայադուստրը անգլ.՝ The Mistress of Spices | |
---|---|
Երկիր | ԱՄՆ Հնդկաստան Միացյալ Թագավորություն |
Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ, ռոմանտիկ ֆիլմ և դրամա |
Հիմք | The Mistress of Spices? |
Թվական | 2005 |
Լեզու | անգլերեն և հինդի |
Ռեժիսոր | Փոլ Մաեդա Բերջես |
Սցենարի հեղինակ | Գուրինդեր Չադհա |
Դերակատարներ | Այշվարիա Ռայ, Դիլան Մաքդերմոթ, Այեշա Դարկեր, Ադեուալե Ակինուոյե-Ագբաջե, Անուպամ Կհեր, Քերոլայն Չիքեզի, Պադմա Լաքշմի, Նիտին Գանատրա, Նինա Յանգ և Զոհրա Սեհգալ[1] |
Օպերատոր | Սանտոշ Սիվան |
Երաժշտություն | Քրեյգ Փրյուես |
Մոնտաժ | Ալեքս Ռոդրիգես |
Պատմվածքի վայր | Սան Ֆրանցիսկո |
Նկարահանման վայր | Մեն |
Տևողություն | 96 րոպե |
«Համեմունքների արքայադուստրը» (անգլ.՝ The Mistress of Spices, հինդի՝ द मिस्ट्रेस ऑफ़ स्पाइसेज़), ռեժիսոր Պոլ Մաեդ Բերջեսի նկարահանած ֆիլմը, հիմնված Չիտրա Դիվակարունիիի համանուն գրքի վրա։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիլոն Հնդկաստանից գաղթականուհի է, համեմունքների խանութի տիրուհի, ով տիրապետում է կանխատեսման ձիրքի, ընտրված Համեմունքների Արքայադուստր։ Համեմունքները, որոնք նա տալիս է գնորդներին, նրանց օգնում է բավարարել որոշակի պահանջմունքներ և ցանկություններ։
Պատանեկությունում Թիլոն Առաջին մոր կողմից ընտրվել է որպես մի քանի Համեմունքների Արքայադուստրերից մեկը, ով նրանց նախազգուշացրել է մի քանի կանոնների մասին, որոնց նրանք պետք է հետևեն կամ կբախվեն ծանր հետևանքների հետ։ Նրանք իրավունք չունեն լքել իրենց խանութը, հպվել մարդկանց և օգտագործել Համեմունքների ուժը իրենց նպատակներին հասնելու համար։
Թիլոյի խանութը՝ «Համեմունքների Շուկա», տեղակայված է Սան Ֆրանցիսկոյի արվարձանում։ Թիլոյի հաճախորդները տարբեր են՝ տաքսու վարորդ Հարունան, պապիկը և նրա ամերիկուհի թոռնիկ Գիտան, ամոթխած Կվեսին և Ջագջիտը, դեռահաս, ով ցանկանում է ներգրավվել դպրոցի կյանքի մեջ։
Գեղեցիկ օրերից մի օր Թիլոյի կյանքը փոխվում է, երբ Դագ անունով երիտասարդ ճարտարապետը մոտոցիկլից վայր է ընկնում անմիջապես նրա խանութի դիմաց։ Թիլոն փորձում է ապաքինել նրա վնասվածքները, ձգտելով անտեսել նրանց փոխադարձ ռոմանտիկ տենչանքը։ Դագի և Թիլոյի մեկ հպումը նրանց ստիպում է սիրահարվել միմյանց։
Սակայն Համեմունքները սկսում են զայրանալ և խանդել և փլացնում են ոչ միայն Թիլոյի կյանքը, այլ նաև նրա հաճախորդների։ Հարունը ավտովթարի է ենթարկվում, Գիտայի ընտանեկան վիճակը վատանում է, Ջագջիտը վատ միջավայր է ընկնում և Կվեսիի ընկերուհին լքում է նրան։ Դագը գիշերով հանդիպում է Թիլոյին և տխրորեն նրան պատմում է, որ նրա մայրը, ծագումով բնիկ ամերիկուհի, մահացել է։
Թիլոն խոստովանում է, որ այդ դժբախտությունների աղբյուրը իր կողմից կանոնների խախտումն է։ Առաջին Մայրը նրան այցելության է գալիս տեսիլքներում և նրան նախատում է Դագի հետ Համեմունքներին դավաճանության համար։ Թիլոն երդվում է, որ կվերադառնա Հնդկաստան և խանութին փակցնում է փակման մասին տեղեկություն։ Նա դիմում է ամեն ինչի, որպեսզի օգնի իր հաճախորդներին վերջին անգամ և Համեմունքներին խնդրում է իրեն մեկ գիշեր տալ Դագի հետ լինելու, իսկ այնուհետև նա կպատկանի միայն նրանց։ Նա Դագի հետ գիշեր է անց կացնում, իսկ այնոուհետև հեռանում է, թողնելով բացատրություններով գրություն։ Խանութում Թիլոն ծիսակատարություն է անց կացնում՝ ի նշան Համեմունքներին հավետ պատկանելիության։
Դագը գալիս է խանութ, սակայն այն գտնում է դատարկ։ Թիլոն դեռևս ողջ է և համարյա առանց գիտակցության։ Առաջին Մայրը հայտնվում է նրան և ասում, որ, քանի որ նա ցուցաբերում է իր պատրաստականությունը հատուկ համեմունքների հրաժարվել ամենից, այժմ նա կարող է ունենալ ամեն ինչ, ինչ նա անձամբ կցանկանա և Համեմունքները երբեք չեն լքի նրան կրկին։ Դագը համաձայնվում է օգնել նրան խանութը վերականգնելու համար և նա երջանիկ վերամիավորվում է նրա հետ։
Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Այշվարիա Ռայ - Թիլո
- Դիլան Մակդերմոտ - Դագ
- Այեշա Դարկեր - Համիդա
- Նիթին Գենատրա - Հարուն
- Պադմա Լաքշմի - Գիտա
- Ադեուել Ակինույե Ագբայե - Կվեզի
- Սոնի Գիլ Դուլայ - Ջագջիտ
- Անուպամ Կխեր - Գիտայի պապիկը
- Զոհրա Սեհգալ - Առաջին Մայր
Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմն արժանացել է քննադատների բավականին բացասական արձագանքներին։ Rotten Tomatoes կայքում ֆիլմը ստացել է ընդամենը 13% դրական արձագանքներ պրոֆեսիոնալ քննադատներից և միջին գնահատական 3,9/10[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ The Mistress of Spices - Rotten Tomatoes
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Mistress: Aishwarya's best work?
- Mistress of Spices Movie Trailer Արխիվացված 2006-08-13 Wayback Machine
- Interview with director Paul Mayeda(չաշխատող հղում)
- Համեմունքների արքայադուստրը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- The Mistress of Spices Movie Review Արխիվացված 2006-07-15 Wayback Machine
- Cinema Show Times review Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
- The Guardian movie review of "The Mistress of Spices" by Peter Bradshaw
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2005 ֆիլմեր
- Ամերիկյան գիտական ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական մելոդրամա ֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Հինդի լեզվով ֆիլմեր
- Հնդկական գիտական ֆիլմեր
- Հնդկական դրամա ֆիլմեր
- Հնդկական մելոդրամա ֆիլմեր
- Հնդկական ֆանտաստիկ ֆիլմեր
- Հնդկական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Սան Ֆրանցիսկոյում
- 2000-ականների հինդի ֆիլմեր