Համեմատական պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համեմատական պատմություն, համեմատություն տարբեր հասարակությունների միջև, որոնք գոյություն են ունեցել նույն ժամանակաշրջանում կամ նման մշակութային պպայմաններ ունեն։ Հասարակությունների համեմատական պատմությունը առաջացել է որպես կարևոր բնագավառ մտավորականության շրջանում 18-րդ դարում Լուսավորության դարաշրջանում, որի տիպիկ օրինակ են հանդիսանում Շառլ Լուի Մոնտեսքյոն, Վոլտերը, Ադամ Սմիթը և այլք։ 19-րդ դարի հասարակագետները և տնտեսագետները հաճախ են ուսումնասիրել համեմատական պատմությունը, ինչպես նշում են Ալեքսիս դը Տոկվիլը, Կարլ Մարքսը և Մաքս Վեբերը[1]։

20-րդ դարի առաջին կեսին, մի մեծ ընթերցասեր հասարակություն հետևեց Օսվալդ Շպենգլերի[2], Պիտիրիմ Սորոկինի[3], Առնոլդ Թոյնբիի[4] համեմատական պատմություններին։ Սկսած 1950-ական թվականներից, այնուամենայնիվ, համեմատական պատմությունը մոռացվեց հանրության կողմից, և հիմա անհատահապես աշխատող մասնագիտացած գիտնականների ոլորտն է[5]։

Բացի վերը նշված անձանցից, համեմատական պատմության վաղ օրինակները ներառում են ամերիկացի պատմաբաններ Հերբերտ Բոլտոնին, Քերրոլ Քուիգլին և բրիտանացի պատմաբան Ջեոֆրի Բարրաքլուղին։ Որոշ հասարակագետներ նույնպես հայտնի են այս ոլորտում, ներառելով Բարրինգտոն Մուրին, Էյզենշտադտ Շմյուելին[6], Լիպսետ Սեյմուր Մարտինին, Չարլզ Տիլլիին[7] և Միշել Մաննին[8]։

Նշանավոր թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլանտյան պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլանտյան պատմությունը ուսումնասիրում է ատլանտյան աշխարհը վաղ ժամանակակից շրջանում։ Սա հիմնված է այն գաղափարի վրա, որ 16-րդ դարում, հետևելով նոր աշխարհի հետ Եվրոպայի կայուն աճող կապին, Ատլանտյան օվկիանոսին սահմանակից մայրցամաքները՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկաները, Եվրոպան և Աֆրիկան հաստատեցին սահմանային կարգ կամ տնտեսական և մշակութային փոխանակությունների ընդհանուր ոլորտ, որը կարելի է ուսումնասիրել որպես ամբողջություն։ Այս ընդհանուր ոլորտի թեման Եվրոպայի և Ամերիկայի գաղութացման միջև կոմպլեքս փոխազդեցությունն է։ Այն պարունակում է ժողովրդագրական, սոցիալական, տնտեսական, քաղաքական, օրինական, ռազմական, մտավոր և կրոնական թեմաներ, որոնք համեմատական ուսումնասիրության են ենթարկվում Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում էլ։ Կրոնական վերածնունդները բնութագրում էին Բրիտանիան և Գերմանիան, ինչպես նաև Մեծ զարթոնքը ամերիկյան գաղութներում։ Միգրացիան և ստրկությունը ևս կարևոր թեմաներ են եղել[9]։

Չնայած համեմատաբար նոր ոլորտ լինելուն, այն հարաբերական պատմության մեջ բազում ուսումնասիրությունների է խթանել, հատկապես վերաբերելով գաղափարներին[10][11], ստրկությանը, տնտեսական պատմությանը և քաղաքական հեղափոխություններին 18-րդ դարում Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Եվրոպայում և Աֆրիկայում[12]։

Արդիականացման կաղապարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 19-րդ դարից, գերմանացի և ֆրանսիացի հասարակագետները արդիականացման կաղապարները զարգացրել են ցույց տալու ավանդական հասարակությունից դեպի ժամանակակից և իհարկե պոստմոդեռն հասարակության անցման հաջորդականությունը։ Այս հետազոտությունը զարգացավ հատկապես 1960-ական թվականներին, Պրինստոնի համալսարանում տեղի ունեցած դասընթացների շնորհիվ, որոնք համեմատում էին արդիականացման ընթացքը Չինաստանում, Ճապոնիայում, Ռուսաստանում և այլ ազգերում[13][14][15][16]։ Արդիականացման տեսությունը և պատմությունը բացահայտ կերպով օգտագործվել են որպես ուղեցույց այն երկրների համար, որոնք ցանկանում էին արագ զարգանալ, օրինակ Չինաստանը։ Իհարկե, արդիականացումը առաջարկվել է որպես ամենաարդյունավետ կաղապար Չինաստանում համաշխարհային պատմության համար, որպես ամենաարագ զարգացող երկիրներից մեկը, որը ուշ է սկսել այդ ընթացքը․ «Չինաստանի արդիականացումը պետք է, որ հիմնված լինի այլ երկրների փորձությունների և դասերի վրա»[17]։

Համեմատական քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համեմատական քաղաքականության ոլորտը հաճախ մասամբ համընկնում է քաղաքագիտության ստորաբաժանման հետ, որը հայտնի է համեմատական քաղաքագիտություն անվանմամբ[18][19]։ Այն ներառում է «անցումային» պատմությունը[20] և երբեմն նաև միջազգային պատմությունը[21]։

Փոքրամասնությունների համեմատական պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորդեչայ Զեյքընը համեմատել է Քուրդիստանի երկու ոչ մուսուլման փոքրամասնություններին, հրեական և ասորական քրիստոնյաներին մուսուլման կառավարիչների և ցեղապետների հետ իրենց հարաբերություններում 19-րդ և 20-րդ դարերում։ Նրա համեմատական ուսումնասիրությունը ավելի պարզ պատկերացում տվեց փոքրամասնությունների հասարակական դիրքի և նրանց կառավարիչների հետ հարաբերությունների վերաբերյալ Քուրդիստանի տարածքում և այլուր։ Նրա դոկտորական դիսերտացիան և այն գիրքը, որի վրա հիմնված է եղել, թարգմանվել են տեղի լեզուներով Քուրդիստանում և հարակից տարածքներում[22]։

Ռազմական պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական պատմաբանները հաճախ համեմատել են տարբեր ազգերի զինվորականության կազմակերպվածությունը, մարտավարական և ստրատեգիական գաղափարները, առաջնորդությունը և ազգային աջակցությունը[23][24]։

Պատմաբանները շեշտել են գեներալների՝ ավելի շատ համեմատական վերլուծություններ իրականացնելու կարիքը[25][26]։

Ստրկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համեմատական տեսանկյունից ստրկության ուսումնասիրությունը սկսած անտիկ աշխարհից մինչև 19-րդ դար, 1960-ական թվականներից ի վեր գրավել է բազմաթիվ պատմաբանների ուշադրությունը[27]։

Տնտեսագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության պատմության մեծ մասը վերջին տարիներին իրականացվել է մոդելավորող տնտեսագետների կողմից, ովքեր ցուցաբերեցին հատուկ հետաքրքրասիրություն համեմատական տվյալների վերլուծության հանդեպ։ Նշանակալի աշխատանք է տարվել պատմաբանների կողմից «Մեծ անհամաձայնության» բանավեճի վերաբերյալ՝ իրականացված Քեննեթ Պոմերանզի կողմից 2009 թվականին[28]։ Անհամաձայնությունն այն է, թե ինչու Եվրոպան այդքան արագ առաջ գնաց 1700-ական թվականներից հետո, մինչ Ասիան ոչ[29]։ Ավելի ավանդական հետազոտության մեթոդաբանություններ միաձուլվել են էկոնոմետրիկայի հետ, օրինակ վաճառականների միության համեմատության մեջ Եվրոպայում[30]։

Քանակական մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սորոկինի աշխատանքից սկսած[31], հարաբերական պատմության գիտնականները, հատկապես եթե հասարակագետներ կամ քաղաքագետներ էին, հաճախ օգտագործել են քանակական և վիճակագրական տվյալներ համեմատելու համար բազմաթիվ հասարակություններ տարբեր չափումներով[32][33]։ Որոշ ջանքեր են եղել կառուցելու համար մաթեմատիկական դինամիկ մոդելներ, բայց դրանք չեն թափանցել համեմատական պատմության մեջ[34]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Stephen Kalberg, Max Weber's Comparative-Historical Sociology (University of Arizona Press, 1994)
  2. Spengler (1918)
  3. Sorokin (1950); Sorokin (1959)
  4. Toynbee (1934-61)
  5. Barraclough (1979), chapter 1.
  6. Eisenstadt (1968)
  7. Tilly (1984)
  8. Mann (1993)
  9. William O'Reilly, "Genealogies of Atlantic History," Atlantic Studies 1 (2004): 66–84.
  10. Robert Palmer, Age of Democratic Revolution (2 vol 1966)
  11. Stoler (2001)
  12. Wim Klooster, Revolutions in the Atlantic World: A Comparative History (2009)
  13. Cyril Edwin Black, ed. The Modernization of Japan and Russia: a comparative study (1975)
  14. Cyril Edwin Black, The dynamics of modernization: a study in comparative history (1966)
  15. Gilbert Rozman, Urban networks in Ching China and Tokugawa Japan (1974)
  16. Gilbert Rozman, The Modernization of China (1982)
  17. Qian Chengdan, "Constructing a New Disciplinary Framework of Modern World History Around the Theme of Modernization," Chinese Studies in History Spring 2009, Vol. 42#3 pp 7-24; in EBSCO
  18. Meritt and Rokkan (1986)
  19. Doyle (1986)
  20. McGerr (1991)
  21. Iriye (1989)
  22. Revised and Second Ebook edition and digital format, The Jews of Kurdistan and their Tribal Chieftains: A Study in Survival, Mordechai (Moti) Zaken (Jerusalem, 2015); Jewish Subjects and their Tribal Chieftains in Kurdistan: A Study in Survival (Leiden and Boston): Brill, 2007. 978-9004161900 Yahud Kurdistan wa-ru'as'uhum al-qabaliyun: Dirasa fi fan al-baqa'. Transl., Su'ad M. Khader; Reviewers: Abd al-Fatah Ali Yihya and Farast Mir'i; Published by the Center for Academic Research, Beirut, 2013; يهود كردستان ورؤساؤهم القبليون : (دراسة في فن البقاء) / تأليف مردخاي زاكن ؛ ترجمة عن الانكليزية سعاد محمد خضر ؛ مراجعة عبد الفتاح علي يحيى، فرست مرعي. زاكن، مردخاي، ١٩٥٨م-;خضر، سعاد محمد; بيروت, 2013  : المركز الأكاديمي للأبحاث. 27; D. MORDIXZI ZAKIN, CULEKEKANY KURDISTAN, ERBIL, 2015; French into Kurmanji translation of an article by Moti Zaken, "Jews, Kurds and Arabs, between 1941 and 1952", by Dr. Amr Taher Ahmed Metîn n° 148, October 2006, p. 98-123. 28; "Juifs, Kurdes et Arabes, entre 1941 et 1952," Errance et Terre promise: Juifs, Kurdes, Assyro-Chaldéens, etudes kurdes, revue semestrielle de recherches, 2005: 7-43, translated by Sandrine Alexie.
  23. Paul Kennedy, The Rise and Fall of the Great Powers: Economic Change and Military Conflict from 1500 to 2000 (Random House, 1987)
  24. Victor Davis Hanson, The Father of Us All: War and History, Ancient and Modern (Bloomsbury Press, 2010)
  25. Robert M. Citino, "Military Histories Old and New: A Reintroduction," American Historical Review )2007) 112#4 pp. 1070–1090 online version
  26. Wayne E. Lee, ed., Warfare and Culture in History (2011)
  27. David Brion Davis, The Problem of Slavery in Western Culture (1966); Seymour Drescher, Abolition: A History of Slavery and Antislavery (Cambridge University Press, 2009); Paul Finkelman, and Joseph Miller, eds. Macmillan Encyclopedia of World Slavery (Macmillan, 2 vol 1998)
  28. Kenneth Pomeranz, The great divergence: China, Europe, and the making of the modern world economy (Princeton University Press, 2009)
  29. Simon Ville, "Divergence and Convergence: New and Shifting Paradigms in Comparative Economic History." Australian Economic History Review (2015) 55#1 pp: 80-94.
  30. Regina Grafe, and Oscar Gelderblom, "The Rise and Fall of the Merchant Guilds: Re-thinking the Comparative Study of Commercial Institutions in Premodern Europe," Journal of Interdisciplinary History, (2010) 40#4 pp: 477-511,
  31. Pitirim A. Sorokin, Social and Cultural Dynamics (4 vol 1932; one-vol. edn., 1959).
  32. Richard L. Merritt, and Stein Rokkan, eds. Comparing Nations: The Use of Quantitative Data in Cross-National Research (Yale UP, 1966)
  33. See Bruce Russett, Harvey Starr, and David Kinsella, World Politics: The Menu for Choice (2010) p. 432
  34. Peter Turchin, History and Mathematics: Historical Dynamics and Development of Complex Societies (Moscow: KomKniga, 2006).

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barraclough; Geoffrey. Main Trends in History, ; Holmes & Meier, 1979 online version Արխիվացված 2011-09-18 Wayback Machine
  • Cohen, Deborah and Maura O'Connor; Comparison and History: Europe in Cross-National Perspective. Routledge, 2004 online edition
  • Cooper, Frederick. "Race, Ideology, and the Perils of Comparative History," American Historical Review, 101։4 (October 1996), 1122–1138. in JSTOR
  • Frederickson, George M. "From Exceptionalism to Variability: Recent Developments in Cross-National Comparative History." Journal of American History 82։2 (September 1995), 587-604. in JSTOR
  • Guarneri, Carl. "Reconsidering C. Vann Woodward's The Comparative Approach to American History," Reviews in American History, Volume 23, Number 3, September 1995, pp. 552-563 doi:10.1353/rah.1995.0076
  • Halperin, Charles J. et al. "AHR Forum: Comparative History in Theory and Practice: A Discussion." American Historical Review, 87։1 (February 1982), 123-143. in JSTOR
  • Haupt, Heinz-Gerhard. "Comparative History," in Neil J. Smelser et al. eds. International Encyclopedia of Social and Behavioral Sciences (2001) 4։2397–2403.
  • Hill, Alette Olin and Boyd H. Hill. "AHR Forum: Marc Bloch and Comparative History." The American Historical Review 85։4 (October 1980), 828-846. in JSTOR
  • Hroch, Miroslav. Comparative Studies in Modern European History Ashgate Variorum 2007
  • Iriye, Akire. "The Internationalization of History," American Historical Review Vol. 94, No. 1 (Feb., 1989), pp. 1–10 in JSTOR
  • Mazlish, Bruce. Conceptualizing Global History. Westview Press, 1993.
  • McGerr, Michael. "The Price of the 'New Transnational History.'" American Historical Review 96։4 (October 1991), 1056–1067. in JSTOR
  • Magnaghi; Russell M. Herbert E. Bolton and the Historiography of the Americas Greenwood Press, 1998 online edition Արխիվացված 2010-11-19 Wayback Machine
  • Meritt, Richard L. and Stein Rokkan, editors. Comparing Nations: The Use of Quantitative Data in Cross-National Research. Yale University Press, 1966.
  • Rusen, Jorn. "Some Theoretical Approaches to Intercultural Comparative Historiography." History and Theory 35։4 (December 1996), 5–22.
  • Skocpol, Theda, and Margaret Somers. "The uses of comparative history in macrosocial inquiry." Comparative studies in society and history (1980) 22#2 pp։ 174-197.
  • Stoler, Ann L. "Tense and Tender Ties: The Politics of Comparison in North American History and (Post) Colonial Studies." Journal of American History (Dec 2001), 831-864. in JSTOR
  • Tipps, Dean. "Modernization Theory and the Comparative Study of Societies: A Critical Perspective." Comparative Studies in Society and History 15։2 (1973), 199-226.
  • Welskopp, Thomas։ Comparative History, European History Online, Mainz։ Institute of European History, 2010, retrieved։ June 14, 2012.

Համեմատական և համաշխարհային պատմություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bayly, C. A. The Birth of the Modern World, 1780-1914 (2003)
  • Black, Cyril Edwin. The dynamics of modernization: a study in comparative history (Harper & Row, 1966)
  • Doyle, Michael W. Empires. Cornell University Press. 1986. online edition Արխիվացված 2010-11-19 Wayback Machine
  • Eisenstadt, S.N. The Political Systems of Empires (1968),
  • Gombrich, Ernst. "A Little History of the World" (1936 & 1995)
  • Kennedy, Paul. The Rise and Fall of the Great Powers: Economic Change and Military Conflict from 1500 to 2000 (Random House, 1987)
  • Klooster, Wim. Revolutions in the Atlantic World: A Comparative History (2009)
  • Lieberman, Victor. Strange Parallels: Volume 2, Mainland Mirrors: Europe, Japan, China, South Asia, and the Islands: Southeast Asia in Global Context, c.800-1830 (2009)
  • Mann, Michael. The sources of social power 1993
  • Osterhammel, Jürgen. The Transformation of the World: A Global History of the Nineteenth Century (2014)
  • Palmer, Robert R. Age of the Democratic Revolution: A Political History of Europe and America, 1760-1800 (2 vol 1966)
  • Rosenberg, Emily, et al. eds. A World Connecting: 1870-1945 (2012)
  • Smith, S.A. Revolution and the People in Russia and China: A Comparative History (2009)
  • Sorokin; Pitirim A. Social Philosophies of an Age of Crisis. 1950 online edition Արխիվացված 2010-11-19 Wayback Machine
  • Sorokin; Pitirim A. Social and Cultural Dynamics (4 vol 1932; one-vol. edn., 1959).
  • Spengler; Oswald. The decline of the West 2 vol (1918)
  • Tilly, Charles. Big Structures, Large Processes, Huge Comparisons. Russell Sage Foundation, 1984.
  • Toynbee, Arnold J. A Study Of History 12 vol (1934–61); (2 vol abridgment 1957) online abridged version v. 1-6 Արխիվացված 2010-11-19 Wayback Machine
  • Voegelin, Eric. Order and History, 5 vol (1956–75)
  • Woodward, C. Vann, ed. The Comparative Approach to American History (1968)