Համալասի կապույտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հապալասի կապույտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Երկշաքիլավորներ
Ընտանիք Հապալասազգիներ
Լատիներեն անվանում
Vaccinium uliginosum


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 23574
NCBI 190548

Համալասի կապույտ (լատին․՝ Vaccínium uliginósum), պատկանում է հապաասազգիների ընտանիքին։ Փոքր թուփ է, որն ունի 0.3-1 մ բարձրություն, դարչնագույն և գլանաձև ճյուղերով։ Տերևները կոշտ են և ունեն 0.3-3.8 սմ երկարություն և 0.4-2.4 սմ լայնություն։ Ծաղիկները սպիտակավուն են կամ բաց վարդագույն։ Պտուղը տանձաձև է՝ 0.9-1.5 սմ տրամագծով։ Ծաղկում է հունիս-հուլիսին, իսկ պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։

Պտուղներն ու տերևներն օգտագործվում են բժշկության մեջ։ Պտուղները նաև կեր են հանդիսանում անտառների թռչունների համար։ Բազնանում են և սերմերի, և ընձյուղների արմատակալման միջոցով։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Արևմտյան Եվրոպայում, Կորեայում, Ճապոնիայում, Հյուսիսային Մոնղոլիայում, Հյուսիսային Ամերիկայում և Հիմալայներում։ Հանդիպում են նաև Սևանի ավազանում, ալպյան գոտու թփուտներում՝ 2000-2300 մ բարձրության վրա։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լ.Վ. Հարությունյան-Քո շրջապատի թփերը, Սովետական գրող, 1984, 224 էջ