Հաղթանակի կամուրջ (Երևան)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հաղթանակի կամուրջից)
| Հաղթանակի կամուրջ |
|
Հաղթանակի կամուրջը Ս. Սարգիս եկեղեցու մոտից |
|
| Տեղանք | Երևան |
|---|---|
| Ճարտարապետ(ներ) | Ա. Մամիջանյան Ա. Ասատրյան |
| Ճարտարագետ(ներ) | Ս. Հովնանյան |
| Երկարություն | 200 մ |
| Լայնություն | 25 մ |
| Բարձրություն | 34 մ |
| Բացման տարեթիվ | նոյեմբեր 25, 1945 |
Հաղթանակի կամուրջ - Հրազդան գետի վրա Երևանում յոթկամարանի կամուրջ է։ Կառույցի ճարտարագետն է Ս. Հովնանյանը, ճարտարապետներ՝ Ա. Մամիջանյան, Ա. Ասատրյան։ Միացնում է Մաշտոցի և Իսակովի պողոտաները։ Երկարությունը 200 մետր է, լայնությունը՝ 25, բարձրությունը՝ 34։ Կամուրջի ծայրերին երկու փոքր հրապարակ կա։ Կամրջի աջ ափին Երևանի կոնյակի գործարանն է, ձախ ափին՝ Երևանի գինու կոմբինատը։ Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1945 թվականի նոյեմբեր 25-ին։