Ռուբիկ Հակոբյան
(Վերահղված է Հակոբյան Ռուբիկ Կարապետիից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբիկ Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1955 (68 տարեկան) |
Ծննդավայր | Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան և Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և լրագրող |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | ՀՅԴ և Ժառանգության |
Ռուբիկ Կարապետի Հակոբյան (դեկտեմբերի 17, 1955, Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի 1-ին, 2-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1974-1976 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
- 1976-1980 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։
- 1980-1983 թթ. ուսումը շարունակել և ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Լրագրող։ Քաղաքական գիտությունների թեկնածու։
Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1972-1974 թթ. - Կամոյի «Դիպոլ» ԱՄ բանվոր։
- 1984-1990 թթ. - Հայաստանի հեռուստառադիոպետկոմում՝ խմբագիր, քաղաքական մեկնաբան, բաժնի վարիչ։
- 2008-2012 թթ. - քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն։
Դիվանագիտական ծառայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2000-2008 թթ. - ՀՀ գլխավոր հյուպատոս Սանկտ Պետերբուրգում (ՌԴ)։
Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1990-1995 թթ. - ՀՀ ԳԽ պատգամավոր թիվ 131 ընտրատարածքից։ ԳԽ լրատվության հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար։
- 1994-1995 թթ. - ԳԽ սահմանադրական հանձնաժողովի անդամ։
- 1990-1995 թթ. - ՀՅԴ պատգամավորական խմբի նախագահ։
- 1990-2008 թթ. - ՀՅԴ անդամ։
- 1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր թիվ 8 ընտրատարածքից։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
- 1999-2000 թթ. - ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՅԴ խմբակցության քարտուղար։
- 2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ժառանգություն» կուսակցության համամասնական ընտրացուցակով։
- 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար։ 2013 թ. հոկտեմբերի 22-ին ներկայացրել է հրաժարական։
- 2015 թ. սեպտեմբերի 17-ին հանդես է եկել հայտարարությամբ «Ժառանգություն» կուսակցությանն իր անդամակցությունը դադարեցնելու և խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին։
2014 թվականի դեկտեմբերի 4-ին Հակոբյանն այն յոթ պատգամավորներից մեկն էր, ովքեր դեմ քվեարկեցին Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմանագրին[1]։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ գլխավոր հյուպատոս Սանկտ Պետերբուրգում Ռուբիկ Հակոբյան 2000-2008 |
Հաջորդող Վարդան Հակոբյան |
Նախորդող Ստյոպա Սաֆարյան |
ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցություն ղեկավար Ռուբիկ Հակոբյան 31 մայիսի 2012-22 հոկտեմբերի 2013 |
Հաջորդող Զարուհի Փոստանջյան |
Նախորդող Զարուհի Փոստանջյան |
ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցություն ղեկավար Ռուբիկ Հակոբյան 3 փետրվարի 2014 - 17 սեպտեմբերի 2015 |
Հաջորդող - |
|
|
|
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատեգորիաներ:
- Դեկտեմբերի 17 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գավառ քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- ՀՅԴ անդամներ
- «Ժառանգություն» կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ քաղաքական գործիչներ
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ հյուպատոսներ
- Հայ դիվանագետներ
- Դիվանագետներ այբբենական կարգով
- Հայ լրագրողներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- ՀՀ ԳԽ 1-ին գումարման պատգամավորներ