1995-1998 թթ. - կատարել է կուսակացական աշխատանք ՀՅԴ կուսակցությունում։
2002 թ. հունիսի 2-ին լրացուցիչ ընտրությունների վերաքվեարկությամբ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր թիվ 67 ընտրատարածքից։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՅԴ խմբակցության անդամ։
2003 թ. մայիսի 25-ին մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման ընտրություններին թիվ 50 ընտրատարածքում, սակայն չի ընտրվել։
2003 թ. հունիսին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ։
2009 թ. մայիսի 4-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իշխանական կոալիցիայից ՀՅԴ դուրս գալու կապակցությամբ[2]։
2009 թ. - «Իզոտոպ Դելտա» ՍՊԸ տնօրեն (ԼՂՀ)։
2014 թ. - «Բերձոր հաստոց» արտադրամասի տնօրեն (ԼՂՀ)։
2015 թ. - ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ։