Հակատանկային պաշտպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հակատանկային պաշտպանություն, հակառակորդի տանկերի, մարտական և զրահամեքենաների հարձակումը կասեցնելու և դրանք ոչնչացնելու միջոցառումների համակարգ։ Կիրառվում է մարտական բոլոր տիպի գործողություններում։ Հակատանկային պաշտպանությունը ծագել է առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) տարիներին։ Հակատանկային պաշտպանությունը լայն թափով սկսեց զարգանալ առանձնապես երկրորդ համաշխարհային պատերազմում (1939-1945), ուր այն ներառում էր վաշտային հակատանկային հենակետեր, տանկային դարաններ, հրետանային հակատանկային ռեզերվներ, հակատանկային ուղեփակոցներ։ Հարձակման ժամանակ հակատանկային պաշտպանությունը կազմակերպվում էր հակառակորդի տանկերի հակահարձակումը կասեցնելու համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում սկսեցին կիրառվել հակատանկային չկառավարվող ռեակտիվ զենք. գերմանական բանակում՝ ֆաուստ-փամփուշտ, ԱՄՆբանակում՝ «բազուկա» և այլն։ Արդի հակատանկային պաշտպանությունը իրագործում են ցամաքային բոլոր զորատեսակները՝ կիրառելով հրթիռային տեխնիկա, ավիացիա, հրետանի, տանկեր, հակատանկային կառավարվող ոեակաիվ արկեր, հրանետներ, զանազան ուղեփակոցներ և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png