Հալիլ փաշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հալիլ փաշա
Ծնվել է1857
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1939
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա և  Օսմանյան կայսրություն
ԿրթությունՍտամբուլի տեխնիկական համալսարան
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար
ՄեկենասներAbbas II?
 Halil Paşa Վիքիպահեստում
Ստամբուլի տեսարան (մոտ 1900 թվական)

Հալիլ փաշա (1857, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1939, Ստամբուլ, Թուրքիա), թուրք նկարիչ և արվեստի ուսուցիչ։ Թուրքիայի առաջին իմպրեսիոնիստներից է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալիլ փաշայի ընտանիքը սերում է Հռոդոսից։ Հայրը՝ Սելիմը, Թուրքիայի ռազմական ակադեմիայի հիմնադիրներից է։

Արևմտյան ոճին հետևող վաղ շրջանի շատ այլ թուրք նկարիչների նման նկարչական կրթություն ստացել է Mühendishane-i Berrî-i Hümâyûn դպրոցում (Ճարտարագիտական ռազմական դպրոց, ներկայում հայտնի է որպես Ստամբուլի տեխնիկական համալասարան)[1]։ Այդ ուսումնական հաստատության շրջանավարտները սովորաբար իրավունք են ստացել դասավանդել նկարչություն ռազմական դպրոցներում, սակայն նա նախընտրել է շարունակել ուսումը Փարիզում։ 1880 թվականի նրա հայրը տվել է իր վերջնական համաձայնությունը, և նա 8 տարի աշխատել է Ժան Լեոն Ժերոմի ստուդիաներում[1]։ Իր առաջին ցուցադրությունն անցկացրել է 1889 թվականի համաշխարհային ցուցահանդեսում և արժանացել մեդալի։ Թուրքիա վերադառնալուց հետո, այնուամենայնիվ, աշխատել է որպես ուսուցիչ ռազմական դպրոցում։

1906 թվականին նա ստացել է փաշա տիտղոսը։ Երկու տարի անց, երբ սկսվել է Երկրորդ սահմանադրական ժամանակաշրջանը, նա նախընտրել է թողնել աշխատանքը գնդապետի աստիճանով և սկսել է տալ նկարչության մասնավոր դասեր։ Հետագայում նա դասավանդել է Sanayi-i Nefise Mekteb-i Alisi դպրոցում (Գեղարվեստի և արհեստների դպրոց, ներկայում՝ Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան)[1] և եղել է նրա տնօրենը 1917 թվականից մինչև 1918 թվականը[2]։

Թուրքիայի անկախության պատերազմի ժամանակ Հալիլ փաշան մեկնել է Եգիպտոս Աբաս Հիլմի փաշայի՝ նախկին (և վերջին) խեդիվի հրավերով[2]։ Հետագայում նա երկար ժամանակ հյուրընկալվել է խեդիվի՝ Ստամբուլում գտնվող և հիմնականում չօգտագործվող առանձնատանը, որտեղ ունեցել է ստուդիա։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Brief biography @ Turkish Paintings.
  2. 2,0 2,1 "Halil Paşa’nın En Pahalı 20 Resmi", with biographical notes @ Lebriz.com

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Halil Paşa", by Taha Toros, from Antik Dekor Dergisi @ Antikalar. An appreciation of his life, especially his time in Paris, with numerous paintings and photographs.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալիլ փաշա» հոդվածին։