Հադիշահր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Հադիշահր
պարս.՝ هاديشهر
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԱրևելյան Ադրբեջան
ՇահրեստանՋուղա
Բնակչություն34 346 մարդ (2016)[1]
Պաշտոնական կայքhadishahr.ir
Հադիշահր (Իրան)##
Հադիշահր (Իրան)

Հադիշահր (պարս.՝ هاديشهر, ), քաղաք Իրանի հյուսիս-արևմուտքում` Արևելյան Ադրբեջան օսթանի Ջուղա շահրեստանում։ Վերջին մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 34 346 մարդ (2016)[1]։

Գտնվում է Արևելյան Ադրբեջան օսթանի հյուսիս-արևմտյան մասում՝ օսթանի վարչական կենտրոն Թավրիզից մոտ 94 կմ հյուսիս-արևմուտք։ Տեղադրված է Արաքս գետից և Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանից մոտ 10 կմ հեռավորության վրա, իրանական Ջուղա քաղաքից հարավ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 34 346 մարդ, որոնք կազմում էին 10 744 տնտեսություն։ Հադիշահրը Արևելյան Ադրբեջանի բնակչությամբ տասներորդ ամենախոշոր քաղաքն է[2]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 26 478[3] 25 822[3] 27 842[4] 30 575[5] 34 346[6]

Բնակիչները հիմնականում իրանական ադրբեջանցիներ են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. «IRAN: East Azerbaijan» (անգլերեն). City Populations.
  3. 3,0 3,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  4. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. նոյեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.