ՀՀ օդի ջերմաստիճան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀՀ օդի ջերմաստիճան, ըստ բարձրության, յուրաքանչյուր 100մ բարձրանալիս նվագում է 0.55 °C-ով։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է -2,7- ից (Արագած բարձրլեռնային կայան) մինչև 13,8 °C (Սյունիքի հովիտներ [Կապան, Մեղրի)։ Ամենացուրտը հունվարն է (0,9-ից մինչև -12,8 °C), ամենատաքը՝ հուլիս-օգոստոսը (9,2-25,8 °C)։ Օդի նվազագույն ջերմաստիճանը -42 °C (հաշվարկայինը՝ -46 °C) է (Պաղակն գ., Ամասիայի մերձակայք), առավելագույնը՝ 43 °C (Արարատ ք.), ջերմաստիճանի փոփոխության լայնույթը՝ 85 °C։

Ռելիեֆի գոգավոր մասերում բացարձակ նվազագույնն ավելի ցածր է, քան բարձրներում. Արագած բլկ-ում այն եղել է -39 °C, Գյումրիում, Ապարանում, Պաղակնում՝ -41-ից -46 °C։ Անսառնամանիք շրջանի տևողությունը, ըստ բարձրության, նվազում է. ցածրադիր գոտում՝ 253, բարձրադիրում՝ մինչև 60 օր։

Օդի ջերմաստիճանը պարբերաբար փոփոխվում է ինչպես օրվա, այնպես էլ տարվա ընթացքում։ Ձմռանն օդի ջերմաստիճանի օրական նվազագույն արժեքը դիտվում է ժամը 7-8-ին, առավելագույնը՝ 13-14-ին, ամռանը՝ համապատասխանաբար՝ 4-5-ին և 14-15-ին։ Լինում են նաև ոչ պարբերաբար փոփոխություններ, օրինակ՝ ուշ գարնանը և վաղ աշնանը հյուսիսային շրջաններից ցուրտ օդային զանգվածների ներխուժման հետևանքով տեղի է ունենում ջերմաստիճանի անկում (ցրտահարություն), և հակառակը՝ ձմռանը, վաղ գարնանը կամ ուշ աշնանը ցածր լայնություններից համեմատաբար տաք օդային զանգվածների ներթափանցման հետևանքով դիտվում են օդի ջերմաստիճանի անժամանակ զգալի բարձրացումներ, որոնք կարող են վնաս պատճառել գյուղատնտեսությանը։

Կլիմայական գոտիները[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում առանձնացնում են ըստ բարձրության փոխվող կլիմայական 8 գոտի։

  • Չոր մերձարևադարձային կլիմա ձևավորվում է ՀՀ հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջաններում՝ մինչև 700-900 մ բարձրություններում։ Ձմեռը կարճատև է, մեղմ՝ անկայուն ձնածածկույթով (տարեկան տեղումների միջին քանակը՝ 350 մմ)։ Հունվարին օդի միջին ջերմաստիճանը 1-ից -1 °C է, նվազագույնը՝ -25 °C։ Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 24-26 °C է, առավելագույնը՝ 41 °C։ Անսառնամանիք շրջանը 230-250 օր է։
  • Չոր, խիստ ցամաքային կլիմա ձևավորվում է Արարատյան գոգավորության մինչև 1000 մ բարձրություններում։ Ձմեռը ցուրտ է, ամառը՝ տևական, շոգ և չոր։ Հունվարին օդի միջին ջերմաստիճանը -4 °C է, նվազագույնը՝ -33 °C։ Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 26 °C է, առավելագույնը՝ 42 °C։ Տարեկան տեղումների միջին քանակը մինչև 300 մմ է։ Անսառնամանիք շրջանը 230 օր է։
  • Չափավոր շոգ կլիմա ձևավորվում է ՀՀ հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջաններում՝ 900-1300 մ բարձրություններում։ Ձմեռը մեղմ է, ամառը՝ չափավոր շոգ և չոր։ Հունվարիին օդի միջին ջերմաստիճանը -3-ից -5 °C է, նվազագույնը՝ -30 °C։ Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 18-22 °C է, առավելագույնը՝ 35 °C։ Տարեկան տեղումների միջին քանակը 500-600 մմ է։ Անսառնամանիք շրջանը 220 օր է։
  • Չափավոր ցամաքային կլիմա ձևավորվում է Արարատյան գոգավորու թյան և Վայքի մինչև 1500-1700 մ բարձր՜ներում։ Միակ գոտին է, որտեղ կլիմ. եղանակները համընկնում են օրա ցուցային եղանակների հետ։ Ձմեռը չա փավոր ցուրտ է, տևական՝ հաստատուն ձնածածկույթով, ամառը՝ չափավոր շոգ։ Հունվ-ին օդի միջին ջերմաստիճանը 8 °C է, նվազագույնը՝ -33 °C, հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 20-23 °C է, առավելագույնը՝ 38 °C։ Տարեկան տեղումների միջին քանակը 500-600 մմ է։ Անսառնամանիք շրջանը մինչև 200 օր է։
  • Չոր, ցամաքային կլիմա ձևավորվում է Արարատյան գոգավորության և Վայքի մինչև 1400-1500 մ բարձրություններում։ Ձմեռը չափավոր ցուրտ է, ամառը՝ շոգ ու չորային, աշունը՝ մեղմ ու արևոտ։ Հունվարին միջին ջերմաստիճանը -4 °C-ից -5 °C է, նվազագույնը՝ -34 °C։ Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 23 °C է, առա-վելագույնը՝ 41 °C։ Տարեկան տեղումների միջին քանակը 350-500 մմ է։ Անսառնամանիք շրջանը 200-220 օր է։
  • Բարեխառն լեռնային կլիմա ձևավորվում է մինչև 2400 մ բարձրության լեռնալանջերին ու սարավանդներում։ Ձմեռը տևական է, ցուրտ՝ հաստատուն ձնածածկույթով, ամառը՝ տաք, համեմատաբար խոնավ։ Հունվարին օդի միջին ջերմաստիճանը -2 °C- ից -8 °C է, նվազագույնը՝ -35 °C։ Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 16-23 °C է, առավելագույնը՝ 36 °C։ Տարեկան տեղում ների միջին քանակը 600-700 մմ է։ Աևսառ- նամանիք շրջանը 110-170 օր է։
  • Ցուրտ լեռնային կլիմա ձևավորվում է մինչև 3500 մ բարձրություններում։ Ձմռանը գոյանում է հաստ ձնածածկույթ, ամառը կարճատև է, զով։ Հունվարին օդի միջին ջերմաստիճանը -10-ից -13 °C է, նվազագույնը՝ -46 °C։ Հունիսին օդի միջին ջերմաստիճանը 6-12 °C է, առավելագույնը՝ 28 °C։ Տարեկան տեղումների միջին քանակը 700-1000 մմ է։ Անսառնամանիք շրջանը մինչև 70 օր է։
  • Ձնամերձ լեռնային (խիստ ցուրտ) կլիմա ձևավորվում է 3500 մ-ից բարձր լեռնագագաթներին։ Մակերևույթի ցածրադիր տեղանքներում տարին բոլոր պահպանվում են ձնաբծեր։ Ձմռան տևողությունը 6 ամիս է, ձնածածկույթի հաստությունը՝ մինչև 2 մ։ Գարունը և աշունը կարճատև են, ցուրտ։ Ամառ չի լինում։ Հունվարին օդի միջին ջերմաստիճանը -12 °C է, նվազագույնը՝ -46 °C։ Հունիսին օդի միջին ջերաստիճանը 6 °C-ից ցածր է, առավելագույնը՝ մինչև 20 °C։ Տարեկան տեղումների միջին քանակը 900-1100 մմ է։ Անսառնամանիք շրջանը մինչև 40 օր է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։