Կրոնշտադտի խորաչափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրոնշտադտի ֆուտշտոկի մակարդակագրիչի շենքը

Կրոնշտադտի ֆուտշտոկը կամ Կրոնշտադտի խորաչափը (ռուս.՝ Кронштадтский футшток) Բալթիկ ծովի մակարդակի որոշման համար նախատեսված հատուկ սանդղաձող է: Ֆուտշտոկը գտնվում է Կրոնշտադտ քաղաքում, Օբվոդնի ջրանցքի վրայով անցնող Կապույտ կամրջի ափային հենարանի վրա: Կրոնշտադտի ֆուտշտոկի զրո նիշը հանդիսանում է, որպես հաշվարկման համակարգի սկիզբ, երկրի մակերևույթի որևէ կետի բացարձակ բարձրությունն Ռուսաստանի տարածքում, ԱՊՀ որոշ երկրներում և Հայաստանում որոշելու համար: Այն նաև ընդունված է որպես հաշվարկման սկիզբ գեոդեզիական կետերի և ռեպերների բարձրության որոշման համար, ինչպես նաև տիեզերական արբանյակների ուղեծիրներն կողմնորոշելու համար:


[խմբագրել] Պատմություն

Ծովի կամ օվկիանոսի մակարդակը չափելը անհրժեշտություն է եղել դեռ ամենաառաջին ծովագնացների համար, որպեսզի արդեն նավահանգստում եղած կամ նավահանգիստ մտնող նավը հեշտությամբ գտնի ուղին, քանի որ ջրի մակարդակն տատանվում է մակընթացության և տեղատվության պատճառով: Կրոնշտադտի ֆուտշտոկի պատմությունը կապված է ռուսական նավատորմի ի հայտ գալու հետ: Առաջին անգամ Ռուսաստանում Պետրոս I Մեծի կարգադրությամբ է ստեղծվել ֆուտշտոկային ծառայություն, առաջին ֆուտշտոկը տեղադրվել է դեռևս Սանկտ Պետերբուրգում 1703 թվականին, իսկ 1707 թվականին ստեղծվել է ֆուտշտոկային ծառայություն Կոտլին կղզում՝ նորակառույց Կրոնշտադտ քաղաքում: Այնուհետև տարիների ընթացքում ֆուտշտոկային ծառայությունը ավելի է կատարելագործվել և այժմ Բալթիկ ծովի մակարդակն որոշելիս օգտագործվում է Կապույտ կամրջի հենարանի վրա՝ հատուկ կառույցում տեղադրված մակարդակագրիչը՝ որը մշտապես ամրագրում է ջրի մակարդակն ու մակարդակի տատանումներն ֆուտշտոկի զրոյի համեմատ:

[խմբագրել] Տես նաև

[խմբագրել] Աղբյուրներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով