Կուվանա
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կուվանա | |||||
ճապ.՝ 桑名市 | |||||
| |||||
Երկիր | Ճապոնիա | ||||
Հիմնադրված է | դեկտեմբերի 6, 2004 թ. | ||||
Մակերես | 136,68 կմ² | ||||
Բնակչություն | ▼138 798 մարդ (սեպտեմբերի 1, 2020)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Պաշտոնական կայք | city.kuwana.lg.jp(ճապոներեն) | ||||
| |||||
Կուվանա (ճապ.՝ 桑名市 Կուվանա-սի), Ճապոնիայի Միե պրեֆեկտուրայում գտնվող քաղաք։ Քաղաքի մակերեսը կազմում է 136,61 կմ²[2], բնակչությունը՝ 140 793 մարդ (2014 թվականի հունիսի 1-ի տվյալների համաձայն)[3], բնակչության խտությունը՝ 1030,62 մարդ/կմ²։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը տեղակայված է Հոնսյու կղզու Կինկի տարածաշրջանի Միե պրեֆեկտուրայում։ Այս քաղաքի հետ սահմանակցում են Յոկաիտի, Ինաբե, Այսայ, Յատոմի, Կայձու քաղաքները և Կիսոսակի, Տոին, Ասահի, Տագա, Կավագոե[4] ավանները։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուվանա քաղաքի բնակչությունը կազմում է 140 793 մարդ (2014 թվականի հունիսի 1-ի տվյալների համաձայն), իսկ խտությունը՝ 1030,62 մարդ/կմ²։ Բնակչության թվաքանակի փոփոխությունը՝ 1980-2005 թվականներին[5].
Տարեթիվ | Բնակչության թվաքանակ |
---|---|
1980 | 110 310 մարդ |
1985 | 119 855 մարդ |
1990 | 124 042 մարդ |
1995 | 129 595 մարդ |
2000 | 134 856 մարդ |
2005 | 138 963 մարդ |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում տեղակայված են Fujitsu-ի մի շարք գործարաններ[6], Hitachi Metals-ի արդյունաբերական սարքավորումների և գիտահետզոտական կենտրոնը[7], HME-ի էլեկտրատեխնիկական գործարանը[8], ձկնորսության կենտրոնը, Nagashima Spa Land զվարճանքի և առևտրի կենտրոնը, AEON Kuwana և APiTA առևտրի կենտրոնները, Mitsui Fudosan ընկերության Jazz Dream Nagashima կենտրոնը, Kuwana Shinkin Bank ընկերության շտաբ-բնակարանը։ Կուվանան հանդիսանում է Նագոյա և Յոկաիտի քաղաքների արվարձանը։ Օյամադա բավականին մեծ բնակելի շրջանը տեղակայված է Կուվանայի կենտրոնից դեպի արևմուտք[9]։
-
Կուվանա
-
Nagashima Spa Land
-
AEON առևտրի կենտրոն
-
Kuwana Shinkin Bank
Սիմվոլիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուվանա քաղաքը խորհրդանշող ծառ է համարվում Benthamidia florida-ն, ծաղիկ՝ Iris ensata-ն[10]։
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուվանայում տեղի է ունենում ամենամյա «Լույսի ձմեռային փառատոն» միջոցառումը, որին ներկա գտնվելու համար աշխարհի տարբեր ծայրերից ժամանում են հազարավոր զբոսաշրջիկներ[11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 三重県|統計データライブラリ:人口・世帯の動き (яп.)
- ↑ Geospatial Information Authority of Japan
- ↑ «滋賀県の人口と世帯数». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 2-ին.
- ↑ 国土数値情報 行政区域データの詳細
- ↑ Բնակչության թվաքանակը՝ ըստ Ճապոնիայի մարդահամարի տվյալների
- ↑ «Japan» (անգլերեն). Fujitsu. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «R&D Bases» (անգլերեն). Hitachi Metals. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «HME» (ճապոներեն). HME. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Investing in Mie» (անգլերեն). Mie Prefectural Government. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «市の花、市の木» (ճապոներեն). Администрация города Кувана. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ «Японский световой фестиваль. Фоторепортаж». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 2-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- * Ճապոնական Կուվանա քաղաքի պաշտոնական վեբկայք(ճապոներեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուվանա» հոդվածին։ |
|