Կումբա (Կամերուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կումբա
ԵրկիրԿամերուն Կամերուն
ԲԾՄ240 մետր
Բնակչություն144 268 մարդ (2005)[1]
Ժամային գոտիUTC+1
Կումբա (Կամերուն) (Կամերուն)##
Կումբա (Կամերուն) (Կամերուն)

Կումբա (ֆր.՝ Kumba), քաղաք Կամերունի հարավ-արևմուտքում։ Տարածաշրջանային կարևոր տրանսպորտային կենտրոն է։ Երկաթուղով միացված է Դուալայի, ավտոճանապարհներով` Բուեայի (հարավում), Մամֆեի (հյուսիսում), Բաֆանգի (հյուսիս-արևելքում) և Դուալայի (հարավ-արևելքում) հետ։

Կումբան նաև կարևոր առևտրի կենտրոն է։ Քաղաքը արտադրում է արմավենու յուղ, բանան (ներառյալ` դրախտային բանան), կաուչուկ, թեյ, կակաո (արտահանման հիմնական բերքը)։ Գյուղատնտեսական, շինարարական և անտառահատման արդյունաբերություններում գյուղատնտեսական մշակաբույսերը և անտառային ռեսուրսները օգտագործվում են որպես հումք։

Քաղաքն ունի հիվանդանոց, բժշկական հետազոտությունների ինստիտուտ, Կամերունի Պրեսբերտերական եկեղեցու աստվածաբանական ճեմարան[2]։

Կումբայի շրջակայքում կան մեծ թվով ջրվեժներ, այստեղ է գտնվում Բարոմբի Մբո լիճը, մի քանի կիլոմետր դեպի արևմուտք` հրաբխային լիճ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Կումբա
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 29,8 31,0 30,8 30,4 29,7 28,2 26,7 26,5 27,6 28,5 29,1 29,6 29,0
միջին ջերմաստիճանը (°C) 24,8 25,4 25,8 25,6 25,2 24,2 23,3 23,2 23,8 24,2 24,8 24,8 24,6
միջին նվազագույնը (°C) 19,7 19,9 20,8 20,7 20,7 20,3 19,9 19,8 20,0 20,2 20,4 20,0 20,2
տեղումների քանակը (մմ) 22,8 51,3 143,9 196,8 247,7 367,7 544,3 551,4 461,3 335,8 113,1 21,9 3055,0
Աղբյուր՝ [1],[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.webcitation.org/6FiAeElGy?url=http://www.geohive.com/cntry/cameroon.aspx
  2. Brodbeck, Doris. (2007 թ․ հուլիսի 15). «Grüsse aus Kamerun» (գերմաներեն). Ref-sh.ch. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica Ultimate Reference Suite. Chicago: Encyclopædia Britannica, 2012.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կումբա (Կամերուն)» հոդվածին։