Կոտայքի ազատագրումը Զաքարյանների կողմից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոտայքի ազատագրումը Զաքարյանների կողմից
Հայաստանի ազատագրումը Զաքարյանների կողմից
Թվական 1201 թվական
Վայր Կոտայք
Պատճառ Կոտայքի ազատագրում
Արդյունք Կոտայքի ազատագրում Զաքարյանների կողմից
Տարածքային
փոփոխություններ
Կոտայքի անցավ Զաքարյան Հայաստանին
Հակառակորդներ
Զաքարյան իշխանապետություն սելջուկ-թյուրքեր
Հրամանատարներ
Զաքարե և Իվանե Զաքարյաններ անհայտ

Կոտայքի ազատագրում Զաքարյանների կողմից, ռազմական բախում հայկական զորքերի և սելջուկ-թյուրքերի միջև, որը տեղի է 1201 թվականին։ Հայ-վրացական միացյալ բանակը 1195 թվականին սկսում է ազատագրել հայոց տիրույթները։ Ռազմական գործողությունները ղեկավարվում էին հայ իշխանների՝ Զաքարյանների կողմից, որոնք վրաց արքունիքում մեծ կշիռ ունեին։ 1195 թվականին Գանձակ և Շամքոր քաղաքների միջև տեղի է ունենում ճակատամարտ, որտեղ հայ-վրացական ուժերը հաղթանակ են տոնում հակառակորդի նկատմամբ, որից հետո ազատագրվում են նաև Արագածոտն, Գեղարքունիք, Շիրակ գավառները[1]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրացական արքունիքում սկսել էին մեծ դիրք գրավել հայ իշխանները, որոնք սելջուկ-թյուրքերի արշավանքների ժամանակ արտագաղթել էին Վրաստան։ Սարգիս Զաքարյանը առաջինն էր, որը կարևոր պաշտոն ստացավ վրաց արքունիքում՝ ամիրսպասալար, որը վրաց զորքերի գերգույն հրամանատարն էր։ Նրա որդիներից Զաքարեն ժառանցել հոր պաշտոնը, իսկ Իվանեն դարձավ աթաբեկ, որի պարտականությունն էր թագաժառանգների դաստիարակումը։ 1195 թվականին սկսվում է հայ-վրացական ուժերի կողմից Հայաստանի ազատագրումը․ այդ գործողության հրամանատարներն էին Զաքարե և Իվանե Զաքարյանները։

Հայ-վրացական ուժերը կարողանում են Շամքորի ճակատամարտում հաղթանակ տանել Գանձակի ամիրայության նկատմամբ, որի հետո շարժվում են դեպի Արագածոտն, որի կենտրոնը Ամբերդն էր։ Ամբերդի գրավմամբ ամբողջանում է Արագածոտնի ազատագրումը, որից հետո ազատագրվում է նաև Գեղարքունիքը։ Չեզոքացնելով Հայաստանի հարավից և հարավ-արևելքից եկող սպառնալիքները՝ Զաքարյան եղբայրները 1199 թվականին սկսում են Շիրակի ազատագրումը, որի ընթացքում գրավվում է Անին։ Անին գրավելուց հետո՝ 1201 թվականին, Զաքարյանները սկսում են արշավանքը դեպի Կոտայք[1]։

Արշավանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-վրացական ուժերը իրենց առջև նպատակ էին դրել ազատագրել Արարատյան դաշտը, ինչի համար Շիրակի, Գեղարքունիքի և Շամքորի գրավումներով նպաստավոր իրավիճակ էր ստեղծվել, սակայն չկար հենադաշտ այդ գործողությունը իրականացնելու համար։ Հայ-վրացական ուժերի համար դեռևս գլխավոր հենակետ էր Լոռին (Լոռեն), քանի որ Շամքորը և Անին գտնվում էին հեռու, իսկ Ամբերդը բավականին ամուր չէր գործողության սկզբնակետ հանդես գալու համար։ Զաքարյանների անհրաժեշտ էր նոր հենակետ․ Զաքարեն այս իրավիճակի համար լուծում է գտնում՝ առաջարկելով գրավել Կոտայքը, որի կենտրոնը ամուր Բջնի բերդն էր։

Կոտայքի կենտորն Բջնիի գրավումը տեղի ունեցավ 1201 թվականին, որով լուծվեցին մի շարք հարցեր․

  • Զաքարյանները հետագայում հնարավորություն էին ստանում ռազմական ակտիվ գործողություններ վարել Վասպուրական-Տուրուբերան-Բարձր Հայք ուղությամբ
  • Բջնին Կամսարականների կողմից վերածվել էր ամուր բերդի և իշխում էր շրջակայքի վրա
  • վերացվեց Կոտայքից հակառակորդի հարձակման նախկին վտանգը
  • ստեղծվեց Արարատյան դաշտը գրավելու ռազմահենադաշտ[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջեր 58–70.
  2. «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջեր 71–74.