Կովելին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կովելինի ապար

Կովելին, հանքանյութ, կոչվում է հայտնաբերողի՝ իտալացի քիմիկոս Նիկոլա Կովելիի ագգանվամբ[1]։

Քիմիական կազմը[խմբագրել]

Մոլեկուլային բանաձևը CuS-ն է։ 66.48%-ով բաղկացած է պղնձից, և 33, 52%-ով ծծմբից։ Խառնուրդների ձևով պարունակում է երկաթ, սելեն, արծաթ, կապար։ Բյուրեղային համակարգը հեքսագոնային է (վեցանկյունային)։

Բնութագիրները[խմբագրել]

Բյուրեղները հազվադեպ են։ Կովելոինը սովորաբար առաջացնում է հողախառն, մրուրախառն կամ փոշեխառն ագրեգատներ։ Գույնը՝ լեղակի կապույտ։ Կովելինը փայլատ է։ Կարծրությունը՝ 1, 5—2, 0, խտությունը՝ 4600 կգ/մ3։ Տարածված է պղնձի, բազմամետաղային և հրաքարային հանքավայրերի երկրորդային սուլֆիդային հարստացման զոնայում։ Հիդրոթերմալ առաջնային կովելինը քիչ է հանդիպում (Հայաստանում հանդիպում է է Տանձուտի հանքավայրում)։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png