Կոստա Մանոյլովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոստա Մանոյլովիչ
Ծնվել էնոյեմբերի 22, 1890(1890-11-22)
Կրալևո, Grad Kraljevo
Երկիր Սերբիա
Մահացել էհոկտեմբերի 2, 1949(1949-10-02) (58 տարեկան)
Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, խմբավար, երաժշտագետ, երաժշտական ազգագրագետ և դիրիժոր
 Kosta Manojlović Վիքիպահեստում

Կոստա Մանոյլովիչ (Կոստա, սերբ.՝ Коста Манојловић, նոյեմբերի 22, 1890(1890-11-22), Կրալևո, Grad Kraljevo - հոկտեմբերի 2, 1949(1949-10-02), Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն), սերբ կոմպոզիտոր, էթնո-երաժիշտ, մանկավարժ, երգչախմբային դիրիժոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստա Մանոյլովիչը ծնվել է 1890 թվականին Կրնևոյում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Սուրբ Սավա սեմինարիայում, որն ավարտել է 1910 թվականին[1]։ Այնուհետև սովորել է սերբական երաժշտական դպրոցում (այժմ՝ Մոկրանյաց երաժշտական դպրոց), որտեղ աշակերտել է Ստեվան Մոկրանյացին[2]։ 1910-1912 թվականներին աշխատել է որպես ուսուցիչ նախ Չուպրիայում, ապա՝ Բելգրադում։ 1912 թվականին ուսումը Մոսկվայում և Մյունիխում շարունակելու համար կրթաթոշակ է ստացել։ Ուսումը երկու անգամ կիսատ է թողել Բալկանյան պատերազմի պատճառով։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, 1916 թվականին հիմնել է ռազմական երգչախումբ Կերկիրայում[3]։ 1917-1919 թվականներին սովորել է Օքսֆորդի համալսարանում[4]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանոյլովիչն ստեղծել է Liturgija za muški hor («Լիտուրգիա տղամարդկանց երգչախմբի համար») Կրագուևացում Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուց և այն ավարտել է 1916 թվականին Ալբանիայի Ֆիերի քաղաքի ռազմական հոսպիտալում ապաքինվելիս[5][6]։ 1919-1931 թվականներին ղեկավարել է Բելգրադի երգչախմբային ընկերակցության երգչախումբը[7]։

Եղել է Բելգրադի առաջին երաժշտական ընկերակցության դիրիժորը[8], 1923-1940 թվականներին՝ Բելգրադի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հարավսլավիայի երգչախմբային միության գլխավոր քարտուղարը[9]։ Մասնակցել է Հարավսլավիայի երաժիշտ հեղինակների ընկերակցության ստեղծմանը, մեծ դեր է ունեցել Բելգրադի երաժշտական ակադեմիայի ստեղծման գործում[10], 1937-1939 թվականներին եղել է ակադեմիայի առաջին ռեկտորը և դասավանդել է այնտեղ մինչև 1946 թվականը։ Քաղաքական դրդապատճառներով անցել է հարկադիր թոշակի[11]։

Մանոյլովիչը, Մոկրաբյաչը, Կոռնելի Ստանկովիչը, Պետար Կոնյովիչ, Միլոյե Միլոևիչը և Խրիստիչ Ստեվանը սերբական կրոնական երաժշտության առաջին կոմպոզիտորներից են[12]։ Մանոյլովիչի ժամանակակիցները նրան բնորոշել են որպես ավանդապահ[13]։ Մանոյլովիչի 1933 թվականին ստեղծած 6 երգչախմբային երգերի ժողովածուն՝ հիմնված ալբանական ժողովրդական երգերի վրա, անվանվել է «Սկենդերբերգի երգերը» (սերբ.՝ Песме земље Скендербегове)[2]:

Կոստա Մանոյլովիչի անվան երաժշտական դպրոցը Զեմունում

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «U rodnom mestu Koste Manojlovića» (Serbian). Կոստա Մանոյլովիչ School. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 2-ին. «1910. je maturirao na Bogosloviji „Sveti Sava" u Beogradu. Bio je učenik Stevana Mokranjca u Srpskoj muzičkoj školi»{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 Đurić-Klajn, 1972, էջ 145
  3. «U rodnom mestu Koste Manojlovića» (Serbian). Կոստա Մանոյլովիչ School. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 2-ին. «Na Krfu je obrazovao vojnički hor.»{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Đurić-Klajn, 1972, էջ 143
  5. Milojković-Djurić, 1988, էջ 175
  6. North American Society for Serbian Studies, 2002, էջ 375
  7. Đurić-Klajn, 1972, էջ 144
  8. Rōmanou, 2009, էջ 42
  9. Samson, 2013, էջ 339
  10. Rōmanou, 2009, էջ 45
  11. Kokole, Zupančič, էջ 117
  12. Casiday, 2012, էջ 53
  13. Rōmanou, 2009, էջ 65

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստա Մանոյլովիչ» հոդվածին։