Կոստաս Վալսամիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոստաս Վալսամիս
Ծնվել է1908(1908)
ԾննդավայրՍիմի, Դոդեկանես, Հունաստան
Մահացել է2003(2003)
Վախճանի վայրըՀունաստան, Աթենք
Քաղաքացիություն Հունաստան
Ստեղծագործություն(ներ)Constantine P. Cavafy bust?, Bust of Dominikos Theotokopoulos?, Seagoing Youth (statue)?, Statue of the Miners, Lavrio?, Bust of Herodotus, Irakleio? և Statue of Alexandros Diakos, Rhodes?
Մասնագիտությունքանդակագործ և ճարտարապետ

Կոստաս Վալսամիս (հուն․՝ Κώστας Βαλσάμης, հունիսի 6, 1908(1908-06-06), Սիոմի, Դոդեկանես - դեկտեմբերի 20, 2003(2003-12-20), Աթենք, Հունաստան), XX դարի ֆրանսիացի և հույն քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալսամիսը ծնվել է Դոդեկանեսում՝ Սիմի կղզում։ Քանդակագործություն սովորել է 1932 թվականից մինչև 1937 թվականները Կոնստանտինա Դիմիտրիադիսի մոտ՝ Աթենքի գեղարվեստի դպրոցում։ Քանդակագործ աշխատել է մինչև 1945 թվականը, իսկ հետո, երբ ֆրանսիայի կառավարությունից ստացավ կրթաթոշակ, մեկնեց Փարիզ, որպեսզի ուսումը շարունակի Փարիզի գեղարվեստի դպրոցում՝ քանդակագործ Marcel Gimond-ի մոտ։ Հետագայում ուսումը շարունակեց Գրանդ-Շոմեր ակադեմիայում։ 1980 թվականին Ֆրանսիայի կառավարությունը նրան պարգևատրեց «արվեստի և գրականության» շքանշանով։ 1987 թվականից Վալսամիսը դառնում է Ֆրանասիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ[1]։ Իր աշխատանքի ընթացքում Վալսամիսը աջակցություն է գտել իր կնոջ՝ նկարչուհի Զոյա Վալսամի կողմից, որը Ֆրանասիայի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներից էր, և համագործակցել է նրա հետ։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակագործի բազմաթիվ աշխատանքներից կարող ենք առանձնացնել՝

  • Փոքրիկ ձկնորսը (բրոնզ, Սիմի կղզի)[2]։
  • Մայրը գերության մեջ (բրոնզ)[3]։
  • Էլ Գրեկոյի կիսանդրին (բրոնզ)։ Տեղադրվել է 1990 թվականին, նկարչի մահվան 450 տարելիցին[4]։
  • Խաղաղության աղավնի (բրոնզ, Սիմի կղզի)[2]
  • Անմեղություն (բրոնզ, Փարիզ)[5]։
  • Երեխայի գլուխը (բրոնզ, Փարիզ)։
  • Անառակ որդի (բրոնզ, Փարիզ)։
  • Ֆրանսիացի գրող և դերասան Շակա Կոպոյի կիսանդրին (բրոնզ, Vieux Colombier թատրոն, Փարիզ)։
  • Հերոսական կին Middelheimmuseum[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Στέλιος Λυδάκης: «Οι Έλληνες Γλύπτες — Η νεοελληνική γλυπτική: ιστορία — τυπολογία — λεξικό γλυπτών», τόμ. 5ος, σελ. 284—285, Εκδοτικός οίκος «ΜΕΛΙΣΣΑ», Αθήνα, 1981
  2. 2,0 2,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  3. http://www.elizabethspeller.com/books/athens/walk8
  4. * Ζέττα Αντωνοπούλου: «Τα γλυπτά της Αθήνας: Υπαίθρια γλυπτική 1834—2004», σελ. 163, 178 & 201, α΄ έκδοση, Εκδόσεις «Ποταμός», Αθήνα, 2003
  5. «Parc Montsouris». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 3-ին.
  6. Sculpture.org

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Benezit, Dictionary of Artists.
  • Dizionario Universale delle Belle Arti Comanducci.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]