Կոստանդին Քաթանյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կոստանդին Քաթանյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 14, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | լրագրող |
Ծնողներ | հայր՝ Արամ Քաթանյան |
Պարգևներ և մրցանակներ |
Կոստանդին Արամի Քաթանյան (ռուս.՝ Константин Арамович Катанян, մարտի 14, 1960, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանցի լրագրող, Ռուսաստանի լրագրողների միության անդամ։ «Ռուսաստանի ոսկե գրիչ» (ռուս.՝ «Золотое перо России») մրցանակի դափնեկիր (2003)։ Եղել է «Нотариальный вестникъ» հանդեսի և «Право каждого» թերթի գլխավոր խմբագիրը։ Արամ Քաթանյանի որդին է։
Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1981)։ Բանասիրական գիտությունների թեկնածու է (1991), սոցիոլինգվիստիկայի՝ սոցիալական լեզվաբանության մասնագետ։
Ասպիրանտուրան ավարտելուց հետո աշխատել է Մոսկվայում՝ Ժողովրդական պատգամավորների Սոկոլնիկի շրջանային խորհրդում (ռուս.՝ Сокольнический районный Совет народных депутатов), :
1989 թվականի կեսերից հրապարակում է հոդվածներ զանգվածային լրատվամիջոցներում։ 1991-1993 թվականներին «Куранты» թերթի քաղաքական տեսաբանն է եղել։ 1993 թվականից՝ «Независимая газета» թերթի քաղաքական տեսաբանն է եղել։ Աշխատել է «Известия», «Время МН», «Родная газета» թերթերում։ Մինչև 2009 թվականը գլխավորել է «Политический журнал»-ի իրավունքի բաժինը։ Աշխատակցել է «Эхо Москвы» ռադիոկայանին։ 2009 թվականից "Нотариальный вестник" հանդեսի գլխավոր խմբագիրն է, ինչպես նաև այլ զանգվածային լրատվամիջոցների, որոնք հրատարակում է Ռուսաստանի Դաշնային նոտարական պալատին առընթեր Իրավական մշակույթի զարգացման հմինադրամը (ռուս.՝ Фонд развития правовой культуры при Федеральной нотариальной палате)։
Իրավական և դատական հարցերի, ընտրական օրենսդրության լուսաբանման գծով առավել հայտնի ռուսաստանյան մասնագետներից մեկն է։ Շնորհիվ իր մասնագիտական վառ կարողությունների՝ Կ. Ա. Քաթանյանը արժանացել է պատվավոր պարգևների («Թեմիս-96»` «Фемида-96» մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի լրագրողների միության մրցանակի դափնեկիր, ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիպլոմներ), անդամկցում է Դատական ռեպորտյորների Գիլդիայի Խորհրդին, նախագահում է նույն Խորհրդում 2011 թվականի սեպտեմբերից։ Առանձնահատուկ համբավ ձեռք բերեց շնորհիվ Ռուսաստանի բարձրագույն դատարանների մասին իր հրապարակումների և ընտրական ու կենսաթոշակային օրենսդրության դեմ՝ ՌԴ Սահմանադրական դատարանին ուղղված իր բողոքների։
2007 թվականից Ռուսաստանի քաղաքական-իրավական վերլուծության ինստիտուտի հիմնադիրն ու տնօրենն է։ Սահմանադրական կարգը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար պարգևատրվել է «Ազատ Ռուսաստանի պաշտպանին» մեդալով (ռուս.՝ «Защитнику свободной России»)։
Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսաստանի Սահմանադրական դատարանը։ Տեղեկագիրք։ Կազմողներ՝ Բալուտենկո Մ.Ս., Բելունոչկին Գ.Վ., Քաթանյան Կ.Ա.: Կ.Ա.Քաթանյանի ընդհանուր խմբագրությամբ։ Մոսկվա, 1997. - 384 էջ (ռուս.՝ Конституционный Суд России. Справочник. Составители: Балутенко М. С., Белуночкин Г. В., Катанян К. А. Под общей редакцией К. А. Катаняна. М., 1997. - 384 с.)։
- Քաթանյան Կ. Ա., «Սահմանադրական „դարի դատը“ Ռուսաստանում։ ԽՄԿԿ պատմության վերջին էջերը»։ Մոսկվա, 1999, 155 էջ (ռուս.՝ Катанян К. А. «Конституционный „процесс века“ в России. Последние страницы истории КПСС». М., 1999, 155 с.)։
- «Համրության դատապարտվածնե՞րը։ ԶԼՄ-ները ընտրությունների ժամանակաշրջանում. Օրենքներ, մեկնաբանություններ, երաշխավորություններ»։ Մոսկվա. 2003 թ. - 120 էջ (ժողովածուի հեղինակներից մեկը) (ռուս.՝ «Обречённые на немоту? СМИ в период выборов: законы, комментарии, рекомендации». М.: 2003 г. - 120 с. (один из авторов сборника))։
- Քաթանյան Կ.Ա., Լրագրողական բարոյագիտության հիմունքները/ «Իրավունքը ԶԼՄ-ներում։ Մեթոդական ձեռնարկ լրագրողների համար»։ Մոսկվա, 2008,128 էջ (ժողովածուի հեղինակներից մեկը) էջ 31-47 (ռուս.՝ Катанян К. А. Основы журналистской этики / «Право в СМИ. Методическое пособие для журналистов». М.: 2008,128 с. (один из авторов сборника) С. 31-47.)։