Կոստանդինի կոթող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոստանդինի կոթող
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Թուրքիա
ՔաղաքՍտամբուլ
ԲնակավայրՍտամբուլ
 Walled Obelisk Վիքիպահեստում

Կոստանդինի կոթող (թուրքերեն՝ Örme Dikilitaş կամ Konstantin Dikilitaşı), գտնվում է Օձաձև կոթողի հարևանությամբ և հարավ Կոստանդնուպոլսի հիպոդրոմից (այժմ Սուլթանահմեդ Հրապարակ)։ Նրա կառուցման ստույգ տարին հայտնի չէ, բայց անվանվել է Կոստանդին VII-ի պատվին, ում հրամանով այն վերանորոգվել է 10-րդ դարում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստանդինի կոթող, 2013 թվական

32 մ բարձրությամբ կոթողը Կոստանդին VII-ի հրամանով վերանորոգման է ենթարկվել, սակայն օգտագործվել են կոպիտ կտրված քարեր։ Ըստ տեղեկությունների, կոթողն այդ ժամանակ զարդարված էր ոսկեզօծ բրոնզե սալիկներով, որոնք պատկերում էին Բարսեղ I-ի հաղթանակները, ով Կոստանդին VII-ի պապն էր։ Նաև կոթողի գագաթին գունդ կար։ Սակայն, երբ 1204 թվականին տեղի ունեցավ Խաչակրաց չորրորդ արշավանքը ոսկեզօծ բրոնզե սալիկները քանդվեցին և թալանվեցին խաչակիրների կողմից։

Քանի որ երիտասարդ ենիչերիները սիրում էին օգտագործել կոթողը մագլցելու համար և այդպիսով ցույց տալ իրենց խիզախությունն ու ճարպկությունը, ուստի հետագայում էլ կոթողն շարունակեց կրել վնասներ։

1953-1976 թվականներին կոթողը պատկերված էր թուրքական 500 լիրա թղթադրամների հակառակ կողմում[1]։

2011 թվականին կոթողը օգտագործվել է Assassin's Creed վիդեոխաղում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Central Bank of the Republic of Turkey Արխիվացված 2009-06-15 Wayback Machine. Banknote Museum: 5. Emission Group – Five Hundred Turkish Lira – I. Series Արխիվացված 2009-02-04 Wayback Machine, II. Series Արխիվացված 2009-02-04 Wayback Machine, III. Series Արխիվացված 2009-02-04 Wayback Machine & IV. Series Արխիվացված 2009-02-04 Wayback Machine. – Retrieved on 20 April 2009.
  • «The Walled Obelisk». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 16-ին.
  • «The Walled Obelisk». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 16-ին.