Կոշավանք, գյուղ Արևմտյան Հայաստանում, նախկին Կարսի մարզի համանուն գավառում։ 1913 թվականի հունվարի 1-ի տվյալներով ուներ 357 հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բնակիչները տեղահանվել են 1920 թվականի հայ-թուրքական պատերազմի ժամանակ և բնակություն հաստատել Խորհրդային Հայաստանում։