Ազատ (Կարսի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազատ (այլ կիրառումներ)
Գյուղ
Ազատ
ԵրկիրԱրևելյան Հայաստան
ԵրկրամասԿարսի գավառ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն642 մարդ (1907)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը),
Հույներ
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունազատցի
Ժամային գոտիUTC+3
Ազատ (Կարսի գավառ) (Աշխարհ)##
Ազատ (Կարսի գավառ) (Աշխարհ)

Ազատ, գյուղ Արևելյան Հայաստանում, Կարսի մարզի Կարսի գավառում, Կարսից 8 - 9 կմ հարավ։

1907 թ.-ին ուներ 642 բնակիչ՝ հայեր և հույներ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն իր անունն ստացել է մոտակայքում գտնվող հորդաբուխ աղբյուրից, որը ձմռանը ցամաքելու և ամռանը բխելու պատճառով անվանել են Ազատ աղբյուր։ Ա-ի հայ բնակիչների մեծ մասը 1920 թ.-ի հայ-թուրքական պատերազմի հետևանքով հեռացել է գյուղից, ապա բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 39

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 95