Կոնստանտին Օհանջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Օհանջանյան
Ծնվել էմայիսի 6, 1912(1912-05-06)
ԾննդավայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1991
Վախճանի վայրԵրևան
ԿրթությունՀԱՊՀ (1941)
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ

Կոնստանտին Սերգեյի Օհանջանյան (մայիսի 6, 1912(1912-05-06), Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1991, Երևան), հայ ճարտարապետ, ինժեներ-շինարար, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968)։ Հայաստանի Ճարտարապետների միության անդամ (1946)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Օհանջանյանը ծնվել է 1912 թվականին Երևանում։ 1941 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Խորհրդա-գերմանական ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) ռազմական գործողություններին։ 1968-1990 թվականներին եղել է Երևանի Հայարդնախագիծ ինստիտուտի տեխնիկական բաժանմունքի ղեկավարը[2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, 1968
  • ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգիր, 1961

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Члены союза». uaa.am (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.(չաշխատող հղում)
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Կոնստանտին Օհանջանյան». avproduction.am. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.(չաշխատող հղում)