Կոնգլոմերատ (ապար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնգլոմերատ

Կոնգլոմերատ (լատ.՝ conglomerate — խիտ, հոծ), նստվածքային ապար, ցեմենտացված կոպիճ։ Խառնուրդներից սովորաբար առկա են ավազ, խճաքար և գլաքար։

Կոնգլոմերատում ցեմենտը ներկայացված է երկաթի օքսիդներով, կարբոնատներով, կավային նյութով և սակավ՝ սիլիկաթթվով։ Կոնգլոմերատները կարող են կազմված լինել տարբեր ապարների (պոլիմիքտային) և միևնույն ապարի (մոնոմիքտային) կոպիճից։ Ըստ բեկորային նյութի կուտակման եղանակի կոնգլոմերատները լինում են ծովային, ալյուվիալ, պրոլյուվիալ, լճային։

Լայնորեն տարածված են տարբեր հասակի նստվածքներում, հատկապես լեռնային շրջաններում և նրանց հարող մարզերում։ Երբեմն կոնգլոմերատները (սովորաբար ցեմենտում) պարունակում են ոսկու, պլատինի և այլ օգտակար հանածոների ցրոնային հանքավայրեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png