Կոլոնիա Տովար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կոլոնիա Տովար
Դրոշ Զինանշան

ԵրկիրՎենեսուելա Վենեսուելա
Հիմնադրված էապրիլի 8, 1843 թ.
Մակերես250 կմ²
ԲԾՄ1800±1 մետր
Բնակչություն21 000 մարդ
Ժամային գոտիUTC−4
Հեռախոսային կոդ033
Փոստային դասիչ1030
Պաշտոնական կայքcoloniatovar.net
Կոլոնիա Տովար (Վենեսուելա)##
Կոլոնիա Տովար (Վենեսուելա)

Կոլոնիա Տովար (իսպ.՝ Colonia Tovar), քաղաք Վենեսուելայում, հիմնադրվել է 1843 թվականի ապրիլի 8-ին 390 ներգաղթյալների խմբի կողմից[1]։ Գտնվում է ծովափին՝ Մարակայից (Արագուա նահանգ) մոտ 70 կմ հեռավորության վրա։ Սահմանակից է Էլ Խունկվիտո, Լա Վիկտորիա և Մարակայ քաղաքներին։ Կլիման արևադարձային է, միջին ջերմաստիճանը՝ 16 ° C: Բնակչությունը կազմում է մոտ 21 հազար մարդ, զգալի մասը` Գերմանիայից ներգաղթյալների սերունդներ են (Կայզերշտուլ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1841 թվականի հոկտեմբերի 14-ին տարածքում հիմնադրվել է բնակավայր որպես Պալմար դել Տույ և սկսվել է ենթակառուցվածքների շինարարությունը։ Ավարտվելուց հետո գաղութատիրական ընկերությունը Կայստերշտուլի Էնդինգեն քաղաք՝ վերաբնակիչներին ընտրելու համար։ Ընկերության և ներգաղթյալների միջև պայմանագրերը կնքվել են Դեր Պֆաուեն հյուրանոցում, որը գտնվում է քաղաքի մուտքից մի քանի մետր հեռավորության վրա։ Ըստ ամենահուսալի աղբյուրներից մեկի՝ Ալեքսանդր Բենիցի, Վենեսուելայի «Հավր» նավով ժամանած ներգաղթյալները կազմել են 389 մարդ՝ 239 տղամարդ և 150 կին[2], որոնց մեծ մասը Կայսերշտուլից են եղել։ Նրանք մեկնել են Վենեսուելա 1842 թվականի դեկտեմբերի 18-ին։ Էնդինգենի, Ֆորխհայմի, Վիլի և Օբերբերգենի բնակիչները բնակություն են հաստատել ժամանակակից Տովարի տարածքում և զբաղվել են փոքրածավալ օժանդակ հողագործությամբ։ Նրանք զբաղվել են բանջարեղենի աճեցմամբ և Վենեսուելայում առաջինն են գարեջուր պատրաստել։ Նրանց տները կառուցվել են ֆախվերկի ոճով, որը տարածված էր Եվրոպայում և Լատինական Ամերիկայում։ Մինչև 1942 թվականը գյուղական համայնքն ապրել է մեկուսացված արտաքին աշխարհից, ինչը թույլ էր տալիս գերմանացիներին երկար ժամանակ պահպանել իրենց ինքնությունն ու մշակույթը։

1964 թվականին, երբ տարածքում սկսվում է ասֆալտապատ մայրուղու շինարարությունը, Տովարը ուշադրության է արժանացել, իսկ դրսի ազդեցությունը մեծացել է։ 15 տարվա ընթացքում (2001 թվականից մինչև 2016 թվականը) քաղաքի բնակչությունն աճել է 1,5 անգամ։ Ավելի ու ավելի հաճախ են հաստատվում ներգաղթյալների ժառանգների շփումները Գերմանիայի հետ։ Կոլոնիա Տովարը դարձել է Վենեսուելայի տեսարժան վայրերից մեկը՝ գրավելով բազմաթիվ զբոսաշրջիկների։ Վերաբնակիչների ժառանգները ժամանակի ընթացքում սկսել են կորցնել իրենց ինքնությունը իսպանախոս միջավայրի ազդեցության ներքո, սակայն ամենահին ընտանիքները դեռ իրենց ավանդույթները փոխանցում են սերնդեսերունդ։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվելով գերմանախոս միջավայրից կտրված և քիչ շփվելով իսպանալեզու բնակչության հետ՝ վերաբնակները կարողացել են պահպանել շատ մշակութային ավանդույթներ և որոշ չափով կատարելագործել դրանք։ Ֆախվերկ ոճով գերմանական ճարտարապետության առանձնահատկությունն այսօր միայն զբոսաշրջիկներին գրավելու միջոց է, իսկ ներգաղթյալների ժառանգների մեծ մասը նախընտրում է ապրել սովորական բնակարաններում։ Խոհարարական արվեստում վերաբնակիչները նախընտրում են չփոխել իրենց ավանդույթները. վերաբնակիչների հայտնի ուտեստների շարքում են արյունային երշիկը, ռուլկան, կասելերը, թթու դրած կաղամբը, բրատվուրստը և կարտոֆիլով ուտեստները։ Հաճախ սեղանին մատուցվում է թունդ գարեջուր։ Ներգաղթյալների ավանդական տոներից միայն երկուսն են առանձնահատուկ նշանակության`ապրիլի 8-ը` Կոլոնիա Տովարի հիմնադրման օրը և նոյեմբերի 11-ը`Սուրբ Մարտին հովանավորի օրը։

Կոլոնիա Տովարի բնակչության մշակույթի մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նրանց լեզուն՝ ալեման կոլոնիերոն (Alemán Coloniero), որը վերաբերում է ալեմանյան բարբառներին։ Տովարիի բնակիչներն այն անվանում են դիալեկտո (Dialecto), դիտչ (Ditsch), ալեման (Aleman) կամ պատուա (Pata): Այդ լեզվին տիրապետում են միայն որոշ առավել պահպանողական բնակիչներ, որոնք, որպես կանոն, պատկանում են հին ընտանիքներին, որոնք թույլ չեն տալիս լեզվի մոռացում։  Բնակչության մեծ մասի քիչ գիտի լեզուն կամ ընդհանրապես չի տիրապետում լեզվին՝ նախընտրելով սովորական և ավելի հայտնի իսպաներենը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Layrisse, Z.; Mendez-Castellano, H.; Balbas, O.; Ogando, V.; Montagnani, S.; Gendzekhadze, K. «Colonia Tovar: the history of a semi-isolated Venezuelan population of German ancestry described by HLA Class I genes». Tissue Antigens (անգլերեն). 62 (5): 401–407. doi:10.1034/j.1399-0039.2003.00119.x. ISSN 0001-2815.
  2. Jahn Montauban, Leopoldo. "La Colonia Tovar y su gente" Primera edición, 1990. Caracas, Venezuela. 980-07-0220-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլոնիա Տովար» հոդվածին։