Կոլոմարեսի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլոմարեսի ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ և հուշարձան
Վարչական միավորԲենալմադենա
Երկիր Իսպանիա
Ճարտարապետական ոճբյուզանդական ճարտարապետություն, ռոմանական ճարտարապետություն, Գոթական ճարտարապետություն և նեոմավրիտանական ոճ
Կայքcastillomonumentocolomares.com
Քարտեզ
Քարտեզ
 Castillo de Colomares Վիքիպահեստում

Կոլոմարեսի ամրոց (իսպ.՝ Castillo de Colomares), ամրոց Իսպանիայի Մալագա պրովինցիայի Բենալմադենա մունիցիպալիտետի մոտ։ Կառուցվել է 1987-1994 թվականներին դոկտոր Էստեբան Մարտին ի Մարտինի կողմից՝ ի հիշատակ Քրիստափոր Կոլումբոսի և Ամերիկայի հայտնագործման։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը կառուցել են դոկտոր Էստեբան Մարտին ի Մարտինը և երկու մալագացի որմնադիրներ։ Կառույցը համարվում է տարբեր ճարտարապետական ոճերի խառնուրդ՝ բյուզանդական, ռոմանական, գոթական, մուդեխար։ Ամրոցի կառուցման համար օգտագործել են աղյուս, բետոն, բնական քար և փայտ։

Հուշարձանն ունի կաթոլիկ միապետների խորհրդանիշերի, Իսպանիայում միջնադարյան երեք մշակույթների (քրիստոնեություն, հուդայականություն և իսլամ) և Կոլումբոսի ճանապարհորդության տարբեր տարրեր։

Չինական պագոդայի առկայությունը խորհրդանշում է Կոլումբոսի Ասիայի ափերին հասնելը[1][2]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կառույցը շեշտադրում է Կոլումբոսի Մալյորկայից լինելու հավանականությունը, ինչպես նաև հարգանքի տուրք է ուղղված կաթոլիկ միապետներին։
  • Ամրոցը Կոլումբոսին նվիրված ամենամեծ հուշարձանն է։
  • Ամրոցում է գտնվում աշխարհի ամենափոքր մատուռը (1,96 մետր 2)՝ նվիրված Ելիզավետա Թյուրինգացուն։
  • Ամրոցում կա դատարակ դամբարան՝ հուսալով, որ մի օր այստեղ կհանգրվանեն Կոլումբոսի մասունքները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Castillo de Colomares - BENALMADENA.COM». 2013 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
  2. «Turismo Costa del Sol». www.visitacostadelsol.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլոմարեսի ամրոց» հոդվածին։