Կոլլին Մուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլլին Մուր
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 19, 1899(1899-08-19)[1] կամ օգոստոսի 19, 1900(1900-08-19)[2]
ԾննդավայրPort Huron, Միչիգան[1]
Մահացել էհունվարի 25, 1988(1988-01-25)[1]
Մահվան վայրՊասո Ռոբլես, Կալիֆոռնիա
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունAcademy of the Holy Names?
Մասնագիտությունինքնակենսագիր, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
ԱմուսինJohn McCormick?
Պարգևներ և
մրցանակներ
 Colleen Moore Վիքիպահեստում

Մուր Կոլլին (անգլ.՝ Colleen Moore; օգոստոսի 19, 1899(1899-08-19)[1] կամ օգոստոսի 19, 1900(1900-08-19)[2], Port Huron, Միչիգան[1] - հունվարի 25, 1988(1988-01-25)[1], Պասո Ռոբլես, Կալիֆոռնիա), ի ծնե՝ Կետլին Մորրիսոն (անգլ.՝ Kathleen Morrison), համր կինոյի ամերիկացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլլին Մուրը ծնվել է Պորտ Գուրոնում՝ ինժեներ Չարլզ և Ագնես Կելլի Մորրիսոնի ընտանիքում․ վերջինս դերասան Կլիվ Մուրի քույրն է եղել։

Կրթությունը ստացել է ծխական դպրոցում։ 1905 թվականին ընտանիքը տեղափոխվել է Հիլսդեյլ, որտեղ բնակվել է երկու տարի։ 1908 թվականին տեղափոխվել են Ատլանտա, հետո մեկ տարուց ավել նրանք ապրել են Ուորենում և վերջապես 1911 թվականին հաստատվել են Տամպայում։ Երկար ժամանակ ապրել է ոչ թե ծնողների, այլ տատիկի, իսկ ավելի ուշ ՝ մորաքույր Էլիզաբեթի հետ՝ Չիկագոյում[3][4]։

Տասնհինգ տարեկանում առաջին քայլն է արել Հոլիվուդում։ Մորաքրոջ ամուսինը՝ Վալտեր Հոուվենը «Chicago Tribune» թերթի խմբագիրն է եղել, որը օգնել է կինոդիտումներ կազմակերպել ռեժիսոր Դեյվիդ Ուորկ Գրիֆիթի հետ։ Նա միշտ երազել է երկրորդ Լիլիան Գիշը դառնալ, բայց դրա փոխարեն սկսել է խաղալ վեսթերնում՝ այնպիսի աստղի հետ, ինչպիսին Թոմաս Միքսն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Deutsche Nationalbibliothek Record #1022915096 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Library of Congress Library of Congress Name Authority File
  3. The issue of her birth date is addressed on page 9 of the second chapter of "Colleen Moore, A Biography of the Silent Film Star," citing records that mention of the birth of a child to the family of Charles and Agnes Morrison in Port Huron, Michigan Daily Times in August 1899. A child named "Kathleen Morrison" was mentioned in the 1900 census, two years before the birth date she often gave (1900 census for Port Huron, St. Clair County, MI., Fifth Ward, Sheet 9). Furthermore, her brother's birth was recorded in St. Clair County birth record #6031, page 153, as being on June 10, 1901; Moore always said she was two years older than her brother. However, this birth date would have made Cleeve one year older than his sister.
  4. Codori, Jeff (2012). Colleen Moore Biography. NC, USA: McFarland. էջ 9. ISBN 978-0-7864-4969-9. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլլին Մուր» հոդվածին։