Կյանքն առջևում է (ֆիլմ)
Կյանքն առջևում է ռուս.՝ Жизнь впереди | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 2017 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Կարեն Հովհաննիսյան |
Պրոդյուսեր | Կարեն Հովհաննիսյան |
Սցենարի հեղինակ | Ժորա Կրիժովնիկով |
Դերակատարներ | Եգոր Կորեշկով, Օլգա Մեդինիչ, Պավել Պրիլուչնի, Դենիս Շվեդով, Արթուր Սմոլյանինով, Յուլյա Ալեքսանդրովա, Վալերիա Կոժևնիկովա, Մաքսիմ Վիտորգան, Ալեքսանդր Պալ և Սվետլանա Խոդչենկովա |
Կինոընկերություն | ՆՏՎ |
Տևողություն | 86 րոպե |
Շահույթ | 1 894 684 $ |
«Կյանքն առջևում է», ռեժիսոր Կարեն Հովհաննեսյանի[1] ռուսական կատակերգական ֆիլմ, որը պատմում է 11 բ դասարանի նախկին աշակերտների հանդիպման մասին,որը տեղի է ունեցել նրանց ավարտելուց մի քանի տարի անց։ Գլխավոր դերերը խաղացել են Եգոր Կորեշկովը, Օլգա Մեդինիչը, Պավել Պրիլուչնինը, Դենիս Շվեդովը, Արթուր Սմոլյանինովը, Յուլյա Ալեքսանդրովը, Վալերիա Կոժեվնիկովան, Մաքսիմ Վիտորգանը, Ալեքսանդր Պալը և Սվետլանա Խոդչենկովան։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականի հոկտեմբերի 5–ին՝ ռուսական կինոթատրոնում[2]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
11-ի բ դասարանը առաջին անգամ միասին հավաքվում է 15 տարի անց Յարոսլավում՝ համադասարանցու թաղումից հետո, և այդ հանդիպումը իրենց համար զարմանալի հնարավորություն էր կարճ ժամանակով վերադառնալ անցյալ։ Հին գաղտնիքները և անձնական հաշիվները, վիրավորանքները և առաջին սերը գցում են նրանց կրքերի հորձանուտը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եգոր Կորեշկով– Սերգեյ Տյուլենեվ, դպրոցում սիրահարված էր Մաշային։Աշխատում է բժիշկ–գինեկոլոգ։
- Օլգա Մեդինիչ՝ Մարիա, դպրոցում սիրահարված էր Միքայելին, բայց հանդիպելով Սերգեյին, շփվում է նրա հետ, մինչև Միշան կրկին ուշադրություն դարձնի իրեն։
- Պավել Պրիլուչնի՝ Միքայել, Մարիայի առաջին սերը, զեխ ու շվայտ կյանք էր վարում։ Գործողության ընթացքում նկարը կրկին համընկնում է Մաշայի հետ։
- Դենիս Շվեդով՝ Իգոր, ավազակ։
- Արթուր Սմոլյանինով՝ Գրիգորի Կիսելև (Կիսել), Իգորի լավ ընկերը։ Երիտասարդ տարիներից զբաղվում էր դրամաշորթությամբ, բայց հետո հրաժարվել է ավազակի կյանքից և դարձել է քարոզիչ։
- Յուլյա Ալեքսանդրովա՝ Գալինա, Ալիի լավ ընկերուհին։ Ապրում է Մոսկվայում, շատ է ուզում երեխա ունենալ։
- Վալերիա Կոժևնիկովա՝ Ալլա, երկու երեխաների մայր և Վլադիմիրից սպասում էր երրորդ երեխային։ Վլադիմիրին ստիպում էր Գալինային երեխա պարգևել։
- Մաքսիմ Վիտորգան՝ Ալլիի ամուսինը։
- Ալեքսանդր Պալ՝ դպրոցում սիրահարվել էր Լյուդային։ Դասարանում ամենամեծն էր։ Ֆիլմում իմացել է, որ իր զգացմունքները փոխադարձ են։
- Սվետլանա Խոդչենկովա, դասարանի «աստղը» ։Դպրոցն ավարտելուց հետոմեկնում է Եվրոպա և այնտեղ աշխատում որպես մերկապարուհի։ Ֆիլմի ընթացքում հասկանում է, որ սիրում է Գենային և գնում, ծանոթանում է նրա մոր հետ։
- Ելիզավետա Կարդենաս՝ Կլարա
- Սերգեյ Բուրունով՝ Օլեգ Վիկտորիչ՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ
- Իլյա Խվոստիկով՝ Սերգեյ Տրուշանին
- Արտյոմ Սամակին՝ Անդրեյ Օսոկին
- Վլադիմիր Դանայ՝ Գեորգի
- Յուլյա Վոլկովա՝ ռեստորանային երգչուհի
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոդյուսեր ու բեմադրող–ռեժիսոր–Կարեն Հովհաննեսյան
- Բեմադրող–օպերատոր–Վասիլի Գրիգոլյունաս
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|