Կլեյնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կլեյնիա (լատին․՝ Kleinia), պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին։ Հայրենիքը Հարավային Աֆրիկան է։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սողացող կլեյնիայի (K.repens) և կլեյնիա կանեսցենեսի (K.canescens) տերևները հաստ, մսոտ, երկարավուն և կլոր են, ծայրի և կոթի կողմերը սրված։ Առաջինի տերևները փոքր-ինչ ավելի երկար են, թփի բարձրությունը հասնում է 50-60 սմ-ի։ Ճփնատերև կլեյնիայի (K.nerifolia) ցողունի բարձրությունը անցնում է 2 մ-ից։ Տերևները նշտարաձև են ճյուղերը ցողունի վրա դասավորված են օղակաձև խմբերով։ Ամբողջ բույսը գորշագույն է, ծածկված մանր կետերով և երկարավուն մութ շերտիկներով։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես տաք երկրի բույս, ձմռանը պահում են ջերմատնում, թաղարների կամ սածիլման խոր արկղերի մեջ. 10-15° ջերմության պայմաններում։ Կտորներով կարելի է բազմացնել տարվա բոլոր եղանակներին, միայն թե անհրաժեշտ ջերմատանը ունենալ տաք, լուսավոր և բավական չոր անկյուն։ Ձմռանը և վաղ գարնանը ջերմատներում կտորները պետք է տնկել բազմացման արկղերում, մաքուր լվացված ավազի մեջ և մի ամբողջ շաբաթ թողնել առանց ջրելու, որից հետո ջուրը տալ շատ քիչ, այն հաշվով, որ պահպանվի բույսի տուրգորը (բջջի լարված վիճակը)։ Ավելորդ խոնավության դեպքում բույսը կամ կտրոնը անմիջապես նեխում է։ Ամռանը բազմացնելիս կտրոններն անհրաժեշտ է տնկել ավազում, սածիլման արկղերի մեջ։

Երևանի պայմաններում դրանք կարելի է թողնել դրսում՝ ստվերում։ Նոր արմատակալած կտորներն օգտագործվում են եզրագծեր և ժապավեններ պատրաստելու համար։ Լավ աճում և իր դեկորատիվ առանձնահատկությունները լիովին հանդես է բերում միայն այն դեպքում երբ տնկում են հողամասի արևոտ ու լուսավոր մասերում։ Նախընտրում է փափուկ, միջակ սննդարար հողերը։ Բույսը բույսից պետք է տնկել 7-9 սմ հեռավորության վրա։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլեյնիա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլեյնիա» հոդվածին։