Կլաուս Վունդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլաուս Վունդեր
գերմ.՝ Klaus Wunder
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 13, 1950(1950-09-13)[1]
Ծննդավայր Էրֆուրտ, Թյուրինգիա, Արևելյան Գերմանիա
Մահվան ամսաթիվ հունվարի 16, 2024(2024-01-16)[2] (73 տարեկան)
Հասակ 176 սանտիմետր[3]
Քաշ 70 կիլոգրամ[3]
Դիրք հարձակվող

Կլաուս Վունդեր (գերմ.՝ Klaus Wunder, սեպտեմբերի 13, 1950(1950-09-13)[1], Էրֆուրտ, Թյուրինգիա, Արևելյան Գերմանիա - հունվարի 16, 2024(2024-01-16)[2]), գերմանացի ֆուտբոլիստ, հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլաուս Վունդերն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1969 թվականին՝ Հաննովերի «Արմինիա» ակումբում։ Այս ակումբում նա իր խաղով գրավել է Դույսբուրգի «Դույսբուրգ» ակումբի մարզչական շտաբի ներկայացուցիչների ուշադրությունը և 1971 թվականին տեղափոխվել «Դույսբուրգ»։ Հաջորդ երեք մրցաշրջանները նա անցկացրել է դույսբուրգյան ակումբում։ Այդ ակումբում անցկացրած խաղերի մեծ մասը նա թիմի հարձակման գծի խաղացող է եղել։ «Դույսբուրգի» կազմում նա թիմի գլխավոր ռմբարկուներից մեկն է եղել՝ մեկ խաղում միջինը 0,34 գոլ։

1974-1976 թվականներին նա խաղացել է Մյունխենի «Բավարիայում», որի հետ 1975 թվականին նվաճել է Եվրոպայի գավաթը՝ եզրափակչում հաղթելով անգլիական «Լիդս Յունայթեդին»[4]։

Հաջորդ 2 մրցաշրջանները Վունդերն անցկացրել է «Հաննովեր 96» ակումբում։ 1978 թվականին տեղափոխվել է «Վերդեր», որի կազմում հանդես է եկել երկու մրցաշրջան։ Բրեմենի «Վերդերում» հանդես գալու ժամանակ նա նույնպես հիմնականում խաղադաշտ է դուրս եկել թիմի հիմնական կազմում։ 1980 թվականին Կլաուս Վունդերն ավարտել իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան։

Կարիերան ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի օլիմպիական հավաքականի հետ մասնակցել է 1972 թվականի ամառային օլիմպիական խաղերին։ Կլաուսը խաղացել է նաև Գերմանիայի երիտասարդական հավաքականում և Գերմանիայի երկրորդ հավաքականում։ Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում նա անցկացրել է մեկ հանդիպում՝ ԽՍՀՄ ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում, որում Վունդերը 64-րդ րոպեին փոխարինել է Յուրգեն Գրաբովսկուն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Bayern trauert um Ex-Rekordtransfer (գերմ.)
  3. 3,0 3,1 Olympedia — 2006.
  4. «Wunder, Klaus». kicker.de (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]