Կիրա Յարմիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրա Յարմիշ
ռուս.՝ Кира Ярмыш[1]
Ծնվել էհոկտեմբերի 11, 1989(1989-10-11)[2] (34 տարեկան)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][3]
Մասնագիտությունմամլո քարտուղար, գրող, ակտիվիստ և յություբեր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՄիջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ[3][4]
Ժանրերվեպ
ԱշխատավայրԿոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ[5] և Ալեքսեյ Նավալնի[5]
 Kira Yarmysh Վիքիպահեստում

Կիրա Յարմիշ (ռուս.՝ Ки́ра Алекса́ндровна Я́рмыш, հոկտեմբերի 11, 1989(1989-10-11)[2], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][3]), ռուս հասարակական գործիչ, գրող։ Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղար, «Անհավանական պատահարներ № 3 կանանց խցում» վեպի հեղինակ, որը հրատարակվել է 2020 թվականին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրա Յարմիշը ծնվել է Դոնի Ռոստովում 1989 թվականի հոկտեմբերի 11-ին[6]։ 2007 թվականին նա առանց քննությունների ընդունվել է ՄՄՀՊԻ-ի միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետ՝ հաղթելով «Умницы и умники» օլիմպիադայում։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է Պուշկինի թանգարանի և «ЮТэйр» ավիաընկերության մամուլի ծառայություններում։ 2013 թվականին մասնակցել է Ալեքսեյ Նավալնիի նախընտրական արշավին, որն իր թեկնածությունն է առաջադրել Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում[7]։ 2014 թվականի օգոստոսին դարձել է Նավալնիի մամուլի քարտուղարը և կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի մամուլի քարտուղարը։ Նավալնին այդ կապակցությամբ գրել է. «Մեզ համար կարևոր էր, որպեսզի մամլո քարտուղարը տարօրինակ ազգանուն ունենար»[8]։

2017 թվականին Յարմիշը եղել է Նավալնի 20:18 և Նավալնի LIVE հաղորդումների մի քանի թողարկումների մասնակից, վարել է Ազդանշան անունով փոքր լրատվական քաղաքական թողարկումներ, իր անունից հանդես է եկել հակակոռուպցիոն հայտարարություններով։ Մասնավորապես, նա տեսանյութ է հրապարակել, որում ասել է, որ Պուտինի ընկեր Միխայիլ Կովալչուկին պատկանում է ամբողջ հեռուստատեսությունը, ավելի ուշ Յարմիշը խոստովանել Է տեսահոլովակում փաստացի սխալների առկայության մասին և հեռացրել այն[9]։

2018 թվականի փետրվարին Մոսկվայի Սիմոնովի շրջանային դատարանը Յարմիշին 5 օրով կալանավորել էր թվիթի համար, որը բացասական վերաբերմունք էր ձևավորում Ռուսաստանի նախագահի պաշտոնի գրանցված թեկնածուներից մեկի նկատմամբ[10], նույն թվականի մայիսին Մոսկվայի Տվերի շրջանային դատարանը 25 օր վարչական կալանք էր նշանակել «Նա մեզ համար ցար չէ» ակցիայի թեմայով թվիթների համար[11][12]։

2021 թվականի հունվարի 21-ին Յարմիշը ձերբակալվել է Նավալնիին աջակցելու հանրահավաքներ անցկացնելու կոչերի համար[13]։ Մոսկվայի Սավելովի շրջանային դատարանը նրան 9 օր վարչական կալանք է շնորհել հրապարակային միջոցառման անցկացման կազմակերպման համար՝ առանց սահմանված կարգով ծանուցում ներկայացնելու։ Փետրվարի 1-ին Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը Յարմիշին տնային կալանքի է ենթարկել՝ ի պաշտպանություն Նավալնիի հանրահավաքներից հետո հարուցված սանիտարա-համաճարակաբանական կանոնների խախտման գործով։ Մարտի կեսերին նույն դատարանը տնային կալանքը երկարացրել էր մինչև 2021 թվականի հունիսի 23-ը[14]։ Այս գործով Յարմիշը քաղբանտարկյալ է ճանաչվել «Մեմորիալ» կազմակերպության կողմից[15]։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հոկտեմբերի 26-ին Corpus հրատարակչությունում լույս է տեսել Կիրա Յարմիշի Անհավանական պատահարներ № 3 կանանց խցում վեպը[16]։ Գրքի գլխավոր հերոսուհին Անյան է, ով հակակոռուպցիոն հանրահավաքին մասնակցելու պատճառով հայտնվել է հատուկ կացարանում։ Վեպը հիմնված է հեղինակի անձնական փորձի վրա. Ալեքսեյ Նավալնին պատմել է, որ հենց ինքը համոզեց Յարմիշին գիրք գրել[17]։

Յարմիշի գիրքը մեծ պահանջարկ է ունեցել[18]։ Դմիտրի Բիկովը Անհավանական պատահարներ... է անվանել ուրախ և հետաքրքրաշարժ բանտային վեպ, որի հեղինակը պատմել է ամենակարևոր և ցավոտ այն նոր Ռուսաստանի մասին, որը կարողացել է ծնվել, աճել և կայանալ հակառակ ամեն ինչի։ Բորիս Ակունինի խոսքով՝ այն շատ ժամանակակից գիրք է, որի տեքստը ավելի իրական է քան Գորկիի մոտ[19][20][21]։ Գալինա Յուզեֆովիչը վեպը համարել է շատ անձնական, խորապես ունիվերսալ, շատ հետաքրքրաշարժ և իրապես արդիական վեպ, որը մետաֆորայի մակարդակով բնութագրում է մարդու և պետական մեքենայի միջև հարաբերությունների բնույթը պուտինյան Ռուսաստանում[22]։

Անհավանական պատահարներ...-ը նախատեսվում էր ներկայացնել Մոսկվայի Non/fiction գրախանութ-տոնավաճառում 2021 թվականի մարտին, սակայն տոնավաճառի ղեկավարությունը վերջին պահին չեղարկել է շնորհանդեսը։ Յարմիշը հայտարարել է, որ դա արվել է քաղաքական դրդապատճառներով[23]։Միխայիլ Զիգարը, Եվգենի Ռոյզմանը և մյուս մասնակիցները աջակցել են Կիրա Յարմիշին իրենց ելույթներում[24]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Յարմիշը 2015 թվականին ամուսնացել է, սակայն հետագայում ամուսնալուծվել է։ 2017 թվականին սկսել է հանդիպել Ռուսլան Շավեդինովի հետ՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի նախագծերի մենեջերի հետ[25]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.dw.com/ru/kira-jarmysch-o-vyhode-romana-v-germanii/a-59169639
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://24smi.org/celebrity/130750-kira-iarmysh.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 https://www.litres.ru/kira-yarmysh/ob-avtore/
  4. https://meduza.io/feature/2020/07/29/kakovo-eto-byt-piar-sovetnikom-politika-kotoryy-porugalsya-c-polovinoy-zhurnalistov
  5. 5,0 5,1 https://www.corpus.ru/authors/kira-yarmysh.htm
  6. «Кира Ярмыш: биография, личная жизнь, деятельность». zhizn-zvezd.ru. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  7. Светлана Рейтер. «Каково это — быть пиар-советником политика, который поругался c половиной журналистов?». Meduza. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  8. «Новым пресс-секретарём Алексея Навального стала ростовчанка Кира Ярмыш». www.donnews.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  9. «Пресс-секретарь Навального удалила ролик с расследованием и признала ошибки». www.mk.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  10. «Суд арестовал пресс-секретаря Навального на пять суток». РБК (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  11. «Пресс-секретаря Навального арестовали на 25 суток за два твита». BBC News Русская служба. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  12. ««Брезгливость пропадает, а стыд нет»: Кира Ярмыш о 25 сутках в женской камере». Wonderzine. 2018 թ․ հունիսի 20. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  13. Владимир Чехов (2021 թ․ հունվարի 21). «Киру Ярмыш задержали по неизвестной причине — Новости на TJ». TJ. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  14. Кире Ярмыш и Марии Алехиной продлили домашний арест // INTERFAX.RU. 18 марта 2021.
  15. ««Мемориал» считает политзаключёнными десять оппозиционеров, обвиняемых по «санитарному делу»». Правозащитный центр «Мемориал». 2021 թ․ փետրվարի 8. Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
  16. «Пресс-секретарь Алексея Навального Кира Ярмыш написала роман — «Невероятные происшествия в женской камере № 3»». Meduza. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  17. «Невероятные происшествия в женской камере №3». Алексей Навальный. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  18. «Книгу Киры Ярмыш напечатают дополнительным тиражом из-за повышенного спроса». Meduza. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  19. «Кира Ярмыш "Невероятные происшествия в женской камере № 3"». Издательство Corpus (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  20. «Пресс-секретарь Навального выпустила дебютный роман об узницах спецприемника - с "мистикой, политикой и любовью"». NEWSru.com. 2020 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  21. «Секретарь Навального выпустила свой первый роман о женском спецприёмнике». kulturologia.ru. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  22. «Невероятные происшествия в женской камере № 3» — актуальный роман о девушке, случайно попавшей в спецприемник Галина Юзефович — о дебютной книге пресс-секретаря Навального Киры Ярмыш
  23. ««Самая уважаемая книжная ярмарка в стране сняла мое выступление по политическим мотивам»». Znak. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
  24. «Против цензуры: Киру Ярмыш поддержали на книжной ярмарке». dw.com. 27.03.2021.
  25. «Сейчас приедет такой Шаведдинов, будьте осторожны». Сотрудник фонда Навального, отслуживший на Новой Земле после похищения силовиками, рассказывает о своих итогах года
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրա Յարմիշ» հոդվածին։