Կիտագավա Ուտամարո
Կիտագավա Ուտամարո (ճապոներեն` 喜多川歌麿, 1753 - 1806), ճապոնացի նկարիչ, փայտի վրա գունավոր փորագրանկարների վարպետ։ Հարել է Ուկիյո-է դպրոցին։
Ստեղծագործել է Էդոյում (այժմ` Տոկիո)։ Ստեղծել է արհեստավորների կյանքը պատկերող նկարներ, բնանկարներ, բուսական ու կենդանական աշխարհի պատկերներ («Գիրք միջատների մասին» փորագրանկարների ալբոմը, 1788 և այլն), սակայն հռչակվել է Յոսիվարա թաղամասի գեյշաներին նվիրված գործերով («Յոսիվարայի կանաչ գրքերի տարեգիրք» փորագրանկարների ալբոմը, 1804)։ Հմտորեն օգտագործելով թղթի սպիտակ մակերեսի դեկորատիվ հնչեղությունը` կանանց դիմանկարներում Ուտամարոն առանձնահատուկ նրբությամբ է արտահայտել բնորդի հոգեվիճակը։ Ուտամարոյի բանաստեղծական արվեստը կարևոր դեր է խաղացել ճապոնական փորագրանկարների նկատմամբ 19-րդ դարի վերջին եվրոպացիների հետաքրքրությունն արթնացնելու համար։[1]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ ՀՍՀ, հատոր 12։