Առաջին միջազգային հաջողությանը հասել է 2014 թվականին Էրզրումում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում, որտեղ նվաճել է 3000 մետր վազքի արծաթե պարգևը։ 2014 թվականին նորամուտը նշել է Սոլթ Լեյք Սիթիում կայացած Աշխարհի գավաթի փուլում, որտեղ փոխանցումավազքում զբաղեցրել է երրորդ տեղը։ Նույն մրցաշրջանում ևս երկու անգամ բարձրացել է աշխարհի գավաթի փուլերի բեմահարթակ՝ երկու անգամ 1000 և 1500 մետր վազքատարածություններում զբաղեցնելով երրորդ տեղը։
2015-2016 և 2016-2017 թվականների մրցաշրջաններում մի քանի անգամ պոդիում բարձրացել։
2018 թվականի Օլիմպիական խաղերում Բութենը նորամուտը նշում է 500 մետր մրցատարածությունում, որտեղ զբաղեցրել է 4-րդ տեղը, սակայն կորեացի Չհվե Մին Ջոնի որակազրկումից հետո, որը գրավել է երկրորդ տեղը, Բութենը պարգևատրվել է բրոնզե մեդալով[1][2]։
Ավելի ուշ խաղերի ընթացքում մարզուհին նվաճել է 1000 մետր վազքի արծաթե մեդալ և 1500 մետր վազքի բրոնզե մեդալ՝ այդպիսով Օլիմպիական խաղերի բոլոր երեք անհատական մրցատարածություններում ստանալով մեդալներ[3]։