Կերստին Կարդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կերստին Կարդոն
շվեդ.՝ Kerstin Cardon[1]
Ծնվել էօգոստոսի 17, 1843(1843-08-17)[2][3][4][…]
ԾննդավայրJakob and Johannes parish, Շվեդիա[5]
Վախճանվել էհունվարի 5, 1924(1924-01-05)[2][3][4][…] (80 տարեկան)
Մահվան վայրԿլարա ծխական համայնք, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[5]
Քաղաքացիություն Շվեդիա[6]
ԿրթությունՇվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա (1871)[4]
Մասնագիտություննկարչուհի և նկարչության ուսուցիչ
Ժանրդիմապատկեր
Թեմաներwomen's suffrage in Sweden?[1]
ԱշակերտներՖրիդա Ստենհոֆֆ, Սագա Վալլի, Սեսիլիա Բախեր, Stina Beck-Friis?, Էլսա Ֆլենսբուրգ, Ellen Eckert?, Աննա Ֆլենսբուրգ, Ալգոտ Ռինգստրյոմ, Հեդվիգ Ռանգ, Եվա Օկերլանդ, Գերդա Բենց, Աստրիդ Վահլստեդտ, Մինա Կարլսոն-Բրեդբերգ[7], Ellen Jolin? և Sofia Gisberg?[8]
ՀայրՅոհան Կարդոն[2][4]
 Kerstin Cardon Վիքիպահեստում

Կերստին Կարդոն (շվեդ.՝ Kerstin Cardon, լրիվ անունը՝ Կրիստին (Կերստին) Մաթիլդա Կադոն շվեդ.՝ Kristina (Kerstin) Mathilda Cardon, օգոստոսի 17, 1843(1843-08-17)[2][3][4][…], Jakob and Johannes parish, Շվեդիա[5] - հունվարի 5, 1924(1924-01-05)[2][3][4][…], Կլարա ծխական համայնք, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[5]), շվեդ նկարիչ-դիմանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերստին Կարդոնը ծնվել է 1843 թվականի օգոստոսի 17-ին, Ստոկհոլմում, վիմագրագետ Յոհան Կարդոնի (1802-1878) և նրա կնոջ՝ Բրիտտա Սունդբերգի (շվեդ.՝ Britta Kristina Sundberg, 1812-1894) ընտանիքում։ Կերստինը նախնական գեղարվեստական կրթություն ստացել է հորից։ Այնուհետև 1864-1871 թվականներին սովորել է Ազատ արվեստների թագավորական ակադեմիայում։ Ուսումն ավարտելուց հետո մեկնել է Եվրոպա՝ այցելել Փարիզ, Մյունխեն, Լոնդոն, Վիեննա, ինչպես նաև Իտալիա և Նիդեռլանդներ։ Մասնագիտական գեղարվեստական կարիերայի հետ մեկտեղ Կարդոնը նկարչության ուսուցիչ է աշխատել Ստոկհոլմում գտնվող ուսուցիչների Բարձրագույն սեմինարիայում (Բարձրագույն մանկավարժական սեմինարիա)։ 1875-1911 թվականներին նա ղեկավարել է իր գեղանկարչության դպրոցը. նրա ուսանողների թվում էին Աննա Բիլլինգը և Հարրիետ Լյովենհելմը։

Կերստին Կարդոնի գործերից են շվեդական թագավորներ Օսկար II-ի և Գուստավ V-ի, ինչպես նաև շվեդացի ճանապարհորդ Սվեն Գեդինի դիմանկարները։ Կերստին Կարդոնի նկարները ցուցադրվում են Մալմյոյի արվեստի թանգարանում և Շվեդիայի ազգային թանգարանում։

Մահացել է 1924 թվականի հունվարի 5-ին, Ստոկհոլմում։ Թաղված է Ստոկհոլմի հյուսիսային գերեզմանատանը՝ իր հարազատների կողքին[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www2.ub.gu.se/kvinndata/portaler/rostratt/pdf/rostrattsfragan.pdf
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 M K (Kerstin) Cardon (շվեդերեն) — 1917.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Mathilda Kristina (Kerstin) Cardon 1843-08-17 — 1924-01-06 Konstnär, lärare, skolföreståndare
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Sveriges dödbok 1815–2022 (շվեդերեն) — 9 — Sveriges Släktforskarförbund, 2023.
  6. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  7. W (Mina) Carlson (f. Bredberg) (շվեդերեն) — 1917.
  8. Sofia Gisberg 1854-11-16 — 1926-01-03 Mönsterritare, formgivare
  9. Cardon, MATILDA KRISTINA

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կերստին Կարդոն» հոդվածին։