Կեսադիլյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեսադիլյա
Մեքսիկական խոհանոց
Ենթատեսակկերակուր և լցոնած տափակ հաց
Առաջացման երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՀիմնականՏորտիլյա և պանիր
 Quesadilla Վիքիպահեստում
Կանաչ պղպեղով և տապակած սոխով քեսադիլյա
Ոչխարի մսով քեսադիլյա

Կեսադիլյա (կեսայդիյա) (իսպ.՝ quesadilla; queso` «պանիր» և tortilla` տորտիլյա, ), մեքսիկական խոհանոցի ուտեստ, որը պատրաստվում է ցորենի կամ եգիպտացորենի տորտիլյայից և լցոնվում է պանրով։

Կեսադիլյայի պատրաստման համար տորտիլյան ծալվում է մեջտեղից, լցոնվում է պանրով[1][2] ու տապակվում կրակի վրա կամ ֆրիտյուրի մեջ՝ մինչև պանրի լրիվ հալվելը. ուտեստը հաճախ մատուցվում է երեխաներին[3]։ Ավանդական տարբերակով` կեսադիլյայի մեջ որպես միջուկ օգտագործվում է միայն պանիր։ Միջուկի մեջ հնարավոր է ավելացնել նաև միս, չորիսո, բանջարեղեն, սունկ, կարտոֆիլ և այլ բաղադրիչներ։ տարածված է՝ որպես խավարտ ճաշատեսակի հետ մատուցել բանջարեղենային աղցան, գուակամոլե, չիլի պղպեղ, գինձ և սալսա։

Գոյություն ունի կեսադիլյայի տարբերակ, որի մեջ օգտագործվում է երկու տորտիլյա, որոնց արանքում գտնվում է միջուկը՝ սենդվիչի պես։ Ուտեստը մատուցվում է մանր կտորներով և ունի «սինկրոնիսադա» (իսպ.՝ sincronizada) անվանումը։

Նմանատիպ ճաշատեսակներից՝ բուրիտոյից, չիմիչանգայից և էնչիլադայից գլխավոր տարբերությունն այն է, որ տորտիլյան կիսում են մեջտեղից, այլ ոչ թե միջուկը փաթաթում են նրա մեջ։

ԱՄՆ֊ում, գլխավորապես հարավային նահանգներում, որտեղ կեսադիլյան հատկապես տարածված է, գոյություն ունի Մեքսիկայի համար ոչ բնորոշ կեսադիլյայի մեծ տեսականի․ տորտիլյան պատրաստվում է սև խմորից, որպես միջուկ օգտագործում են ծովամթերքներ, ավելացնում այծի պանիր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Herbst, Sharon Tyler (2001). Food Lover's Companion (Third ed.). Barron's Educational Series. էջ 501. ISBN 0-7641-1258-9. OCLC 43894522.
  2. «Photo». gannett-cdn.com.
  3. «Kids' Recipe: Cheese Tortilla». WebMD. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեսադիլյա» հոդվածին։