Կենսատոպ
ՆյուԿենսատոպ (հունարեն՝ βίος - կյանք և τόπος - տեղ) — ցամաք ջրամբարի, միջավայրի աբիոտիկ գործոնների հարաբերականորեն միատարր տարածք, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով (զբաղեցված մեկ երկրացենոզով):Կենսատոպը կենսացենոզի հետ համատեղ կազմում է միասնական կենսաերկրացենոզ: Տերմինը ծագել է գերմաներեն biotop-ից, որն էլ իր հերթին կազմվել է հունարեն bios բառից («կյանք», «օրգանիզմ») և topos («տեղ») բառերից: Կենսատոպը բնութագրվում է երկրատարածության մեջ մեջ դիրքադրությամբ և միջավայրի աբիոտիկ գործոնների որոշակի համադրությամբ: Երկրաբանական պայմանների ընդհանրությունը ձևավորում են լիթոտոպը, հողային պայմանների ընդհանրությունը - պեդոտոպը, կլիմայականը - կլիմատոպը և այլն: Համաձայն մոնոկլիմակսային կոնցեպցիայի, յուրաքանչյուր կենսատոպի սահմաններում, որը խախտվել է անթրոպոգեն գործունեության կամ բնության տարերային պրոցեսների հետևանքով, ժամանակի ընթացքում ձևավորվում է ժամանակի մեջ կայուն կլիմաքսային համագործակցություն (կենսացենոզ): Այս պրոցեսը (որը կոչվում է սուկցեսիա) ընթանում է մի քանի փուլով (օրինակ երկրորդային դաշտավայր, թփուտ, անտառ):