Աբիոտիկ գործոններ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբիոտիկ գործոնները անկենդան, անօրգանական բնության բաղադրամասեր և երևույթներ են, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդեցություն են ունենում կենդանի օրգանիզմների վրա: Միջավայրի հիմնական աբիոտիկ գործոններն են.
- ջերմաստիճանը;
- լույսը;
- ջուրը;
- աղիությունը;
- թթվածինը;
- Երկրի մագնիսային դաշտը;
- ընդերքը;
- խոնավությունը;
- ֆոտոշրջանը.
Ընդունված է միջավայրի աբիոտիկ գործոնների մեջ ընդգծել հետևյալ խումբ գործոնները.
- կլիմայական (ջերմաստիճանը, խոնավությունը, ճնշումը);
- էդաֆոգեն (մեխանիկական կազմը, խտությունը, ընդերքի օդաթափանցելիությունը);
- օրոգրաֆիկ (ռելիեֆ, բարձրություն ծովի մակարդակից);
- քիմիական (օդի գազային կազմը, ջրի աղային կազմը, թթվայնությունը):