Կլիմաքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կլիմաքս, էկոլոգիայում և գեոբոտանիկայում էկոհամակարգերի վերջնական, հարաբերական կայուն վիճակն է, որն առաջանում է հերթափոխության կամ սուկցեսիայի արդյունքում և որը զգալի չափով համապատասխանում է տվյալ միջավայրի էկոլոգիական պայմաններին: Կլիմաքսը կախված է կլիմայական գործոններից, հողերի առանձնահատկություններից և մարդու բնության վրա ազդեցությունից: Կլիմաքսային համակեցությունը տեսականորեն կարող է պահպանել իր գոյությունը անորոշ ժամանակահատվածում, նրա ներքին բոլոր բաղկացուցիչները հավասարակշռված են միմյանց հետ և այն հավասարակշռության մեջ է գտնվում ֆիզիկական միջավայրի հետ: Դաշտային միջավայրում չափազանց բարդ է առանձնացնել կայուն կլիմաքսային համակեցություն:Սովորաբար կարելի է միայն նկատել, որ սուկցեսիայի արագությունը նվազում է մինչև որոշակի մակարդակ, որից հետո որևէ այլ փոփոխություն տեղի չի ունենում: Տարբեր համակեցություններում կլիմաքսային փուլին հասնելու ժամանակահատվածը տարբեր է: Հաճախ կայունության հասնելու համար անհրաժեշտ է 100-300 տարի, սակայն տարերային աղետների առաջացման հավանականությունը այնքան բարձր է, որ սուկցեսիան կարող է երբեք չավարտվել: Եթե հաշվի առնենք, որ հյուսիսային բարեխառն գոտու անտառային համակեցությունների, ինչպես նաև արևադարձային գոտիների վերականգնումը վերջին սառցե դարաշրջանից հետո մինչև հիմա շարունակվում է, ապա հարց է առաջանում արդյո±ք կլիմաքսային բուսականությունը տեսություն չէ:

Կլիմաքսի հիմնադրույթը [խմբագրել]

Կլիմաքսի հիմնադրույթը ունի ծավալուն պատմություն:Սուկցեսիայի առաջին հետազոտողներից մեկը` Ֆեդերիկ Կլեմենտսը , հակված էր մոնոկլիմաքսի (моноклимакса) տեսությանը և պնդում էր, որ յուրաքանչյուր կլիմայական գոտում գոյություն ունի միայն մեկ իրական կլիմաքս: Սրա առաջացմանն են ուղղված բոլոր մյուս սուկցեսիաները: Ի վերջո բազմաթիվ էկոլոգներ, այդ թվում Թենսլին, հերքեցին այս տեսությունը և առաջարկվեց պոլիկլիմաքսի տեսությունը: Համաձայն այս գաղափարախոսության` կլիմաքսը որոշակի տարածքում կարող է որոշվել մեկ կամ մի քանի գործոններով` կլիմա, հողաշերտի պայմաններ, տեղագրություն (տոպոգրաֆիա), հրդեհներ և այլն, այդ իսկ պատճառով էլ մեկ կլիմաքսային գոտում հնարավոր է կլիմաքսի յուրահատուկ տեսակների բազմության գոյություն:

Դասակարգումը [խմբագրել]

Համակեցության կլիմաքսային վիճակը տարբեր հեղինակների կողմից տարբեր ձևերով են ստորաբաժանվում: Օրինակ Թենսլին առաջարկում էր դասակարգումը կատարել ըստ զսպողականության (сдерживающего ) գործոնի հետևյալ կերպ.

  • էդաֆիկ
  • ֆիզիոգրաֆիկ
  • բիոտիկ

Ռազումովսկին առաջինն էր ով մշակեց սուկցեսիայի մասին պատկերացումները և առաջարկեց կլիմաքսը դասակարգել այսպես.

  • ռեցիդիվ. առաջանում է միևնույն խախտումների կրկնման հետևանքով, որը պատճառ է դառնում բնակավայրի մեկ կամ մի քանի փուլ նահանջելուն` արդեն անցած հերթափոխության ճանապարհով
  • ռետարդացիոն. սա չափազանց դանդաղեցված հերթափոխի արդյունք է, որը տեղի է ունենում համակեցությանը չխափանող գործոնների անընդհատ ազդեցության արդյունքում
  • դիասպորիկ. Ի տարբերություն նախորդ երկուսի` կապված չէ համակեցության և բնակության միջավայրի վրա արտաքին գործոնների ուղղակի ազդեցությամբ:

Գրականություն [խմբագրել]

  • Вторичные сукцессии и климаксовые сообщества. Подвижное равновесие