Կենսագրական բառարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենսագրական բառարան, բառարանի տեսակ, մեծ մասամբ լինում է հանրագիտական բնույթի. բառացանկում տեղ են գտնում հայտնի (պատմական կամ արդի) անձանց, մշակույթի ներկայացուցիչների, գիտության ու արվեստի գործիչների, քաղաքական ու այլ նշանավոր դեմքերի անուններ։ Հայ իրականության մեջ այս տիպի բառարան ստեղծելու փորձեր արվել են դեռևս 19-րդ դարում։ Արժեքավոր է Գառնիկ Ստեփանյանի «Կենսագրական բառարանը», որի մեջ տեղ են գտել շուրջ տասը հազար անվանի գործիչներ, գրողներ, արվեստագետներ, հրապարակախոսներ, գրականագետներ, լեզվաբաններ, թարգմանիչներ և հայ գիտության ու մշակույթին ծառայություն մատուցած այլ անձինք[1]։

Վերջին ժամանակներում Հայկական հանրագիտարան հրատարակչությունը լույս է ընծայել «Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան» (2005-2007) երկհատոր բառարանը։ Հանրագիտարանում չնչին բացառություններով տեղ են գտել ինչպես հայերեն և օտար լեզուներով մինչև օրս հրատարակված համապարփակ և այլ բնույթի հանրագիտարաններում ներկայացված հայերը, այնպես էլ վերջին շրջանի հայտնի գործիչները։ [2]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հ. Զ. Պետրոսյան (1987)։ Հայերենագիտական բառարան։ Երևան: «Հայաստան», էջ 302։ 
  2. «Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարանի» մասին