Կարո Քեբաբջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարո Քեբաբջյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 15, 1957(1957-03-15)
ԾննդավայրԼիբանան
Մահացել էմարտի 31, 2021(2021-03-31) (64 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունմարզիչ և հասարակական գործիչ

Կարո Հարութի Քեբաբջյան, (առավել հայտնի է Մաստեր Կարո անունով)[1] (մարտի 15, 1957(1957-03-15), Լիբանան - մարտի 31, 2021(2021-03-31), Երևան, Հայաստան[2]), լիբանանահայ հասարակական գործիչ, Միջին Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցիչ, Հայ սև գոտիների միության հիմնադիր[3][4], արևելյան մարտարվեստի վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարո Քեբաբջյանը ծնվել է Լիբանանում, Բուրջ Համուդ մունիցիպալ շրջանում։ Նրա պապերն արմատներով եղել են Սեբաստիայից, Կիլիկիայի ազնվական ընտանիքից։ Ընտանիքը ենթարկվել է բռնության, ողջ է մնացել միայն տատը։ Հայրը՝ Հարութ (Կայծակ) Քեբաբջյանը եղել է Դրոյի զինակիցը, որն էլ եղել է Կարո Քեբաբջյանի ծնողների հարսանիքի կնքահայրը։

Կարոն սովորել է Ազգային Սրբոց Քառասնից Մանկանց վարժարանում, այնուհետև ուսումը շարունակել է «Ազգային Լևոն և Սոֆիա Հակոբյան» քոլեջում։ Նա հետաքրքրված է եղել մարտարվեստով, անդամակցել է Սև գոտիների միջազգային կազմակերպությանը։ 1974 թվականին նա դարձել է Մերձավոր Արևելքի սև գոտիների կազմակերպության մարզիչ, հետագայում՝ Մերձավոր Արևելքի չեմպիոն։ Նույն թվականին սկսել է մարզել հայ երիտասարդներին։

1976 թվականին պաշտոնապես հիմնել է Հայ սև գոտիների միջազգային ակադեմիան (ABBA), որտեղ մինչև օրս մարզվել են մոտ 50 000 մարզիկ։

Առաջին անգամ եղել է Հայաստանում 1988 թվականին, օգնություն է բերել երկրաշարժից տուժածներին։

1999 թվականին Կարո Քեբաբջյանը նշանակվել է Արցախի մշտական ներկայացուցիչ Մերձավոր Արևելքում[5]։

Արևելյան մարտարվեստին նվիրված գրքի հեղինակ է։

Ապրել է Արագածոտնի մարզում, նրա նախաձեռնությամբ Շուշիում կառուցվել է «Շուշի գրանդ հոթել» հյուրանոցը։

2014 թվականին արժանացել է Հայաստանի Սփյուռքի նախարարության ոսկե մեդալի[6][7]։

Մահացել է 2021 թվականի մարտի 31-ին, Հայաստանում[8]։

Ամուսնացած է եղել Սիլվա Աղամանուկյանի հետ, ունի երկու զավակ՝ Անի և Արթուր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մաստեր Կարոն (դեսպան Կարո Քեբաբջյանը) գետին նետեց Ադրբեջանի դրոշը(տեսանյութ) | Arm Version». armversion.am. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
  2. LLC, VIP Studio. «Մահ՝ Մասթըր Կարօ Քէպապճեանի». arevelk.am. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
  3. content. «Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում». mil.am. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
  4. «Տարոն Մարգարյանը պարգևատրվել է Հայ սև գոտիների միության 40-ամյակի ոսկե հուշամեդալով». www.yerevan.am. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
  5. «Արցախի կառավարությունն աջակցության ձեռք կմեկնի լիբանանահայությանը». Live News (ռուսերեն). 2020 թ․ հունիսի 29. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
  6. «Կարօ Քեպապճեան Արժանացաւ ՀՀ Սփիւռքի Նախարարութեան "Ոսկէ" Մետալին». ՌԱԿ ՄԱՄՈՒԼ. 2014 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
  7. horizonweekly.ca https://horizonweekly.ca/fr/48182-2/. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  8. «Մահացել է Մաստեր Կարոն | Aliq Media Armenia». Aliq Media Armenia |. 2021 թ․ մարտի 31. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]