Կարմիր արշալույսների փողոց (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմիր արշալույսների փողոց
ռուս.՝ Улица Красных Зорь
Պարամոնովի եկամտաբեր տունը Կարմիր արշալույսների փողոցում
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Երկարություն1,48 կմ
Նախկին անվանումԵկատերինայի փողոց, Կրուպսկայայի փողոց
OpenStreetMap-ում
Յանդեքս Քարտեզներում
Գուգլ Քարտեզներում

Կարմիր արշալույսների փողոց (ռուս.՝ Улица Красных Зорь), փողոց Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում` 46 հայտնի շենքերով։ Գտնվում է Նիժնեբուլվարնայա, Սեդովի, Պետրոսի, Ազովի փողոցների և Բոգատյանովսկի զառիվայր պողոտայի կողքին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր արշալույսների փողոցը գտնվում է Դոնի աջ դարափին։ Այն սկսվում է Փոքր պողոտայի (այժմ` Չեխովի պողոտա) մոտ և ավարտվում Տեատրալնի պողոտայի (նախկին Նախիջևանի սահմանագիծ) մոտ։ Նախկինում այն կոչվում էր Եկատերինայի փողոց և այս անունը ստացել էր Եկատերինա Երկրորդ կայսրուհու պատվին։ Փողոցը գտնվում էր ռուս մեկ այլ ինքնակալի` Պետրոս Առաջինի անվան փողոցից ոչ հեռու։

Եկատերինայի թոռը` կայսր Ալեքսանդր Առաջինը, որին նա պատրաստում էր որպես իր իրավահաջորդի, Ռոստովին օգնել է դառնալու քաղաք` 1806 թվականին հաստատելով նրա հատակագիծը և զինանշանը։ Այդ ժամանակվանից Ռոստովն արդեն պաշտոնապես հիշատակվում է որպես քաղաք` ստանալով իրեն հասանելիք գավառական հիմնարկությունները իրենց հաստիքներով և գանձարանով։

Փողոցը Եկատերինա կայսրուհու անունով կոչվել է մինչև 1925 թվականը։

Դոնի Ռոստով (մինչև 07.11.1917)։ Պարամոնովի ալրաղացը

1925 թվականի ապրիլի 8-ին փողոցների վերանվանումների հանձնաժողովը որոշել է փոխել Եկատերինայի փողոցի անունը, և այն վերանվանվել է Նադեժդա Կրուպսկայայի անունով։

Արտաքին պատկերներ
Պարամոնովի ալրաղացը

1930 թվականին Դոնի Ռոստովում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը ստիպեց վերանվանել ոչ միայն Կրուպսկայայի փողոցը, այլև Մելնիչնի զառիվայրը (նախկին Պոսոխովսկոյ)։

Պարամոնովի նախկին ալրաղացի փակ արտադրական տարածքներում պայթում է ալյուրի փոշին։ Ուժեղ հրդեհը կլանում է ամբողջ շինությունը։ Ալրաղացն ավերվում է գրեթե հիմնովին։ Հսկայական հրդեհը հաջողվում է մարել ոչ անմիջապես։ Մարդկանց փլատակների տակից հանում է ամբողջ Ռոստովը։

Ի հիշատակ այս ողբերգության ոչ միայն Մելնիչնի զառիվայրն է դառնում Փետրվարի 7-ի նրբանցք (ողբերգության ամսաթիվը), այլև նախկին Եկատերինայի, այնուհետև Կրուպսկայայի փողոցը սկսում է կոչվել Կարմիր արշալույսների փողոց[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вера Волошинова. Ростов -на-Дону: улица Красных Зорь// газета «Молот». — 14.09.2012. №№ 131-132 — с. 6.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Улица Красных Зорь
  2. «Наследство купца Парамонова принесло трагедию Ростову (о взрыве в Посоховском переулке)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]