Կարճականջ շուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարճականջ շուն
Կարճականջ շուն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Գայլեր
Տեսակ Գայլ
Ենթատեսակ Կարճականջ շուն
Լատիներեն անվանում
Atelocynus microtis
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Կարճականջ շունը (լատին․՝ Atelocynus microtis), որը նաև անվանվում է կարճականջ աղվես, փոքրականջ շուն, Ամազոն գետի մոտակայքում հանդիպող էնդեմիկ կենդանի է, որը մտնում է շնազգիների ընտանիքի մեջ։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճականջ շունը իր անվանումը ստացել է իր կարճ և կլորավուն ականջների շնորհիվ։ Այս ցեղատեսակը ունի շագանակագույն-կապտավուն կամ մոխրագույն մորթի։ Երբեմն այն ամբողջովին կապույտ կարող է լինել։ Նա ունի աղվեսի ծնոտը հիշեցնող ծնոտ և խիտ մազածածկ ունեցող պոչ։ Թաթերը ունեն հատուկ կառուցվածք, որը այս կենդանուն օգնում է լավ լողալ։ Այս տեսակը ունի երկարավուն գանգ և արկար ատամներ, որոնցից մի քանիսը դուրս են մնում, նույնիսկ եթե կենդանին փակում է իր բերանը։ Նա ունի 42 ատամ։ Պոչի սկզբնական մասը սովորաբար ունի ավելի բաց գունավորում։

Մարմնի բարձրությունը մոտ 25-30 սմ է, երկարությունը մոտ 100 սմ, իսկ պոչի երկարությունը 30-35 սմ։ Կարճականջ շունը կշռում է 9-10 կգ։

Սնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճականջ շունը համարվում է մսակեր կենդանի և սնվում է միջատներով և փոքր կենդանիներով։ Նրա սննդի մեջ մտնում են նաև տարբեր տեսակի մրգեր և կանաչեղեն։ Սննդի մեծ մասը կազմում են ձկները, միջատները և տարբեր տեսակի կրծողներ, ավելի քիչ մաս են կազմում խեցգետինները, գորտերը, թռչունները և որոշ սողուններ։

Պահվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճականջ շները ունեն բնավորության որոշ գծեր, որոնք բնորոշ են միայն նրանց։ Այս կենդանիների էգերը չափսով ավելի մեծ են, քան արուները։ Որոշ արուներ ընտրում են միայնակ կյանք և իրենց տարածությունը նշում են իրենց մեզը թողնելով ծառերի և քարերի վրա։ Երբ արուները վախենում են նրանք վեր են բարձրացնում իրեն մեջքի մազերը։

Կարճականջ շները սեռապես հասունանում են մեկ տարեկան հասակում։

Կյանքին սպառնացող վտանգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճականջ շները իրենց տարածքը կիսում են մեծ և հզոր կենդանիների հետ որոնցից են յագուարները, պումաները, ոցելոտները, երկարապոչ կատուները, հսկա ջրասամույրները և այլն։ Սնունդ հայթայթելու համար կարճականջ շները մրցում են այս կենդանիների հետ և հեշտությամբ կարող են սպանվել նրանց կողմից։ Փողոցային շները նույնպես վտանգ են ներկայացնում այս տեսակի համար, քանի որ նրանք կրում են տարբեր մահացու հիվանդություններ, որոնք կարող են փոխանցվել կարճականջ շներին։ Վտանգներից մեկն էլ մարդիկ են, որոնք կտրելով և ոչնչացնելով անտառային հատվածներ փոքրացնում են կարճականջ շների տարածքը և դժվարացնում նրանց կյանքը։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարճականջ շուն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարճականջ շուն» հոդվածին։