Կարեն Խաչատրյան (գրող)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Խաչատրյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1962 (61 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Հայաստան և ԱՄՆ |
Կրթություն | ՀԱՊՀ (1984) և Մոսկվայի պետական լեռնային համալսարան (1989) |
Կոչում | դոցենտ |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու (1989) |
Մասնագիտություն | գիտնական, գրող և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | ՀԱՊՀ |
Անդամություն | ՀԳՄ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիա և Հայաստանի ժուռնալիստների միություն |
Կարեն Գևորգի Խաչատրյան (գրչանուն Խաչկար, նոյեմբերի 10, 1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, գիտնական։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1984 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնա-մետալուրգիական ֆակուլտետը, ստացել լեռնային ինժեներ-շինարարի որակավորում։ Աշխատել է Մեղրաձորի ոսկեհանքերում որպես հերթափոխի և տեղամասի պետ, այնուհետև՝ Վրաստանի հիդրոտեխնիկական կառույցների գիտահետազոտական ինստիտուտի թունելների վթարային բաժնում որպես հետազոտող ինժեներ։ 1988 թվականին վաղաժամկետ ավարտել է Մոսկվայի լեռնային ինստիտուտի (այժմ՝ Մոսկվայի Պետական լեռնային համալսարանի) ասպիրանտուրան։ 1989 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1988-1992 թվականներին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1991 թվականին Խաչատրյանին շնորհվել է դոցենտի գիտական կոչում։
1992 թվականին գաղթել է ԱՄՆ։ 1992-2003 թվականներին աշխատել է Բևեռլի Հիլզի «PHOTORUN» կորպորացիայում որպես գլխավոր մենեջեր և վերահսկիչ։ 2006 թվականից պետական պաշտոնյա է, աշխատում է Լոս Անջելեսի համայնքային պետական աշխատանքների վարչությունում որպես աշխարհագրական տեղեկատվական համակարգերի գիտակ[1]։ ԱՄՆ-ում շարունակել է ուսումը, սովորել Նորթրիջի Կալիֆորնիայի Պետական Համալսարանում (CSUN) և Պոմոնայի Կալիֆորնիայի Պետական Պոլիտեխնիկական համալսարանում (Cal Poly Pomona)։ 2003 թվականին Խաչատրյանին շնորհվել է ընդերքաբանության դոկտորի գիտական աստիճան, 2009 թվականին՝ ինժեներա-շինարարական գիտությունների մագիստրոսի տիտղոս, 2016 թվականին՝ Հանրային կառավարման մագիստրոսի տիտղոս։ 2015 թվականին ընտրվել է Ռուսաստանի Դաշնության Բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ[2][3][4], դարձել Ակադեմիայի Ամերիկյան գիտական կենտրոնի " знаток" պարբերականի գլխավոր և հիմնադիր խմբագիրը, դրա համակարգչային և գեղարվեստական ձևավորողն ու սրբագիրը, (մինչև 2018 թվականի վերջ)։ 2016 -2018 թթ. եղել է Ակադեմիայի Ամերիկյան Գիտական Կենտրոնի (ՌԴ ԲԳԱ ԱԳԿ) փոխնախագահն ու գիտական քարտուղարը։ 2018 թվականի վերջից դուրս է եկել Վարչության կազմից։ 2014 թվականից նախկինում «Արևմտյան Հայաստան» կազմակերպության Գիտությունների ազգային ակադեմիայի, 2018 թվականի վերջից` Հայ-Ազգային Ամերիկյան Գիտությունների Ակադեմիայի (ՀԱԱԳԱ) հիմնադիր անդամ է, Ակադեմիայի փոխնախագահ, «ԳԻՏԱԿ» պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիրը, դրա համակարգչային և գեղարվեստական ձևավորողն ու սրբագիրը:։ 2018 թվականի վերջից դուրս է եկել կազմակերպության Վարչության կազմից։ Հանդիսանում է վերոհիշյալ կազմակերպությունների պարգևների` (ՌԴ ԲԳԱ ԱԳԿ-ի "Վլադիմիր Վերնադսկու" մեդալ, "Պետրոս Մեծ" շքանշան, ՀԱԱԳԱ-ի "Վուդրո Վիլսոն" մեդալ, ինչպես նաև պատվոգրեր, շնորհակալագրեր, դիպլոմներ և այլն), և պարագաների` (խորհրդանիշներ, կնիքներ և այլն) նախագծող հեղինակը։ Հայաստանի գրողների միության անդամ է, Հայաստանի Ժուռնալիստների Միության Արխիվացված 2018-09-16 Wayback Machine անդամ, Ժուռնալիստների Միջազգային Ֆեդերացիայի անդամ, Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայ գրողների և Լրագրողների միության առաջին փոխնախագահ[5]։
Հեղինակ է 100-ից ավելի բանաստեղծությունների պատմավեպերի և պատմական և առեղծվածավիպակների, հրապարակագրությունների, հոդվածների, ակնարկների, թատերգությունների, նովելների, պատմվածքների[6]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության ոսկե մեդալ
- Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության "Մայրենիի դեսպան" մեդալ
- Հայաստանի Գրողների Միության «Գրական Վաստակի համար» մեդալ
- Ճանաչման վկայական Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունից /ստորագրությամբ Գլխավոր Հյուպատոս Սերգեյ Սարկիսովի/
- Հայ Առաքելական Եկեղեցու Արեւմտյան թեմի Գիր Օրհնութեան և Գնահատանաց /ստորագրությամբ առաջնորդ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանի/
- Արևմտյան Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի «Վուդրո Վիլսոնի» ոսկե մեդալ[7]
- Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայ Գրողների Միության «Վերնատուն» ոսկե մեդալ
- Ռուսաստանի Դաշնության Բնական Գիտությունների ակադեմիայի "Գիտության և Մշակույթի Ասպետ" շքանշան
- Ռուսաստանի Դաշնության Բնական Գիտությունների ակադեմիայի Ամերիկյան Բաժանմունքի "Պետրոս Մեծ" շքանշան
- Ռուսաստանի Դաշնության Բնական Գիտությունների ակադեմիայի " Պատվո աստղ" շքանշան
- Ռուսաստանի Դաշնության Բնական գիտությունների ակադեմիայի «Վլադիմիր Վերնադսկու» ոսկե մեդալ
- Ռուսաստանի Դաշնության Բնական Գիտությունների ակադեմիայի "Իվան Բունին" մեդալ
Ինչպես նաև մի շարք վկայականներ ԱՄՆ պետական իշխանական կառույցներից, որոնց թվում՝
- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի գնահատման վկայական /ստորագրությամբ կոնգրեսմեն Ադամ Շիֆֆի/
- Կալիֆորնիայի նահանգի Սենատի գնահատման վկայական /ստորագրությամբ նահանգային սենատոր Էնթընի Պորտանտինոյի/
- Կալիֆորնիայի նահանգի Օրենսդիր ժողովի գնահատման վկայական /ստորագրությամբ Օրենսդիր Ժողովի անդամ Լորա Ֆրիդմանի/
- Գլենդեյլ քաղաքի քաղաքապետի գովասանագիր /ստորագրությամբ քաղաքապետ Վարդան Ղարպետյանի/
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Обоснование параметров контурного взрывания, обеспечивающих эффективность технологии и устойчивость конструкции крепи горных выработок : автореферат дис. ... кандидата технических наук : 05.15.04 / Гос. ком. СССР по нар. образованию. Моск. горн. ин-т. - Москва, 1989. - 15 с[8]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ GIS "http://www.capeunion.org/members-make-difference/county-gis-day-grand-park Արխիվացված 2016-07-06 Wayback Machine"
- ↑ RANS "https://issuu.com/panorama-e/docs/panorama_16__2016"
- ↑ https://raen.info/academy/167-amerikanskii-nauchnyi-centr.html
- ↑ https://raen.info/academy/178-simvolika-nagrady.html
- ↑ https://www.facebook.com/profile.php?id=100069287290791
- ↑ «Խաչկարի Արձակ Երկերի Բազմաժանր Բնոյթը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ https://commons.wikimedia.org/wiki/File:Woodrow_Wilson_Medal.jpg
- ↑ Обоснование параметров контурного взрывания, обеспечивающих эффективность технологии и устойчивость конструкции крепи горных выработок
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նոյեմբերի 10 ծնունդներ
- 1962 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Հայաստանի ժուռնալիստների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ գիտնականներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ տղամարդ գրողներ
- Տեխնիկական գիտությունների թեկնածուներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ