Կարելիայի Հանրապետության դրամայի ռուսական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարելիայի Հանրապետության դրամայի ռուսական թատրոն
Русский театр драмы Республики Карелия
Տեսակթատերական կազմակերպություն
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄՌուսաստան Ռուսաստան
Գտնվելու վայրըՊետրոզավոդսկ, Կիրովի փողոց
Հիմնադրման ամսաթիվ1906
Նախկին անվանումներԿարելիայի ԽՍՀ-ի Ռուսական պետական դրամատիկ թատրոն
61°48′00″ հս․ լ. 34°20′30″ ավ. ե.HGЯO
Կայքtmteatr.ru

Կարելիայի Հանրապետության դրամայի ռուսական թատրոն, պետական թատրոն Պետրոզավոդսկում, որը գործել է 1906-2006 թվականներին[1]։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացվել է 1906 թվականին Պետրոզավոդսկի Ազգային տանը։

2006 թվականին դրամատիկական թատրոնի թատերախումբը մտել է Կարելիայի հանրապետության երաժշտական թատրոնի կազմի մեջ, թատրոնը լուծարվել է։

Թատրոնի անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1918—1922 — Դրամայի ազգային թատրոն
  • 1929—1932 — Կարելիայի պետական դրամայի թատրոն
  • 1932—1941 — Ռուսական դրամայի Կարելիայի պետական թատրոն
  • 1941—1955 — Ռուսական դրամայի հանրապետական թատրոն
  • 1955—1968 — Կարելո-ֆինական ԽՍՀ-ի երաժշտական-դրամատիկական թատրոն
  • 1968—1991 — Կարելիայի ինքնավար մարզի ռուսական դրամատի թատրոն
  • 1991—2006 — Կարելիայի Հանրապետության դրամայի ռուսական թատրոն

Ազգային տան թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1906 թվականի դեկտեմբերի 26-ին[2] Պետրոզավոդսկում բացվել է Ազգային տուն, որտեղ ստեղծվել է առաջին մասնագիտացված թատրոնը։ Թատրոնում բեմադրված առաջին պիեսը եղել է Դ․ Ակերկիևի «Կաշիրյան հնությունը»։ Ազգային տան ստեղծման նախաձեռնողը եղել է «Զգաստության խնամակալությունը»։ Այն ձգտում էր քաղաքացիներին ավելի մոտ դարձել մշակույթին, որպեսզի շեղի նրանց ալկոհոլային խմիչքների հանդեպ կործանիչ հակումից։ Առաջին դերասանները հրավիրվել են Սանկտ Պետերբուրգից։ Ավելի ուշ Ալեքսանդրինսկի և Սուվորինսկի թատրոնների համար սովորություն է դարձել ձմեռը մայրաքաղաքում, իսկ ամառը՝ Պետրոզավոդսկում անցկացնելը։ Ամառային թատրոնում, որը նախատեսված էր 900 տեղի համար, բոլոր ներկայացումները անցնում էին անշլագով։ Մինչև հեղափոխության տարիները Պետրոզավոդսկում բեմադրվում էին Չեխովի, Օստովսկիի, Անդրեևի պիեսները, ներկայացումները Տուրգենևի և Դոտոևսկու վեպերի հիման վրա։ Թատրոնը հայտարարել է անհաշտ պայքար հարբեցողության դեմ[3]։ Թատրոնը ղեկավարում էր Ի․ Ֆ․ Սավիլևը։ 1910 թվականի նոյեմբերին[4] Ազգային տան շենքը այրվել է, թատերախումբը ցրվել է։

Դրամատիկական արտիստների թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1912 թվականին ստեղծվել է պրոֆեսիոնալ դերասանների թատերախումբը։ Այն գլխավորում էին Բ․ Ֆ․ Դաուգովետը, Բ․ Ա․ Բերտելսը, Ն․ Վ․ Պետրովը։ 1912 թվականի դեկտեմբերի 4-ին[5] հանդիսավոր կերպով բացվել է Պետրոզավոդսկի բարեգործական հասարակության շենքը, որտեղ դրամատիկական թատերախմբի կողմից բեմադրվում էին ներկայացումներ (առաջին ներկայացումը եղել է Օստովսկովու «Գայլեր և ոչխարներ» պիեսը)։ Թատերախումբը կազմված էր Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդրինսկի և Սուվորինսկի թատրոններից հրավիրված դերասաններից (Վ․ Օ․ Տոպորկով, Կ․ Ն․ Վերտիշև, Լ․ Ս․ Վիվյեն, Ն․ Վ․ Սմոլիչ և այլք)։

Դրամայի ազգային թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խարհրդային իշխանությունը բացել է դրամայի Ազգային թատրոնը 1918 թվականի հունիսի 5-ին։ Թատրոնը սկսել է ղեկավարել Ն․ Վ․ Պետրովը [6]։ 1919 թվականի մարտին դրամայի Ազգայի թատրոնը առաջին անգամ գնացել է հյուրախաղերի։

Առաջին խաղաշրջանը նոր կարգավիճակով թատերախումբը անց է կացրել «Տրիումֆ» թատրոնում, Մաքսիմ Գորկու «Հատակին» պիեսի հիման վրա ստեղծված ներկայացումով։ Այդ շրջանում Պետրոզավոդսկոմ խաղում էին Եկատերինա Կորչագինա-Ալեքսանդրովսկայան և Նատալիա Ռաշևսկայան, որոնք այնուհետև դարձել են ԽՍՀՄ-ի վաստակավոր արտիստներ, եղել են լենինգրադյան թատրոնների գլխավոր դերասանուհիներից։

Այս կարգավիճակով թատրոն աշխատել է մինչև 1922 թվականը։

1927 թվականին թատերախումբ են մտել Գլիկերիա Բոգդանովան և իր առաջին ամուսին Դմիտրի Ֆյոդորովիչ Վասիլչկովը։ 1928 թվականին նրանք լքել են այս թատրոնը։

Կարելիայի պետական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին Կարելիայի ԽՍՀ-ի Ազգային կոմիսարիատի կողմից որոշում է ընդունվել Պետրոզավոդսկում մշտական թատրոնի բացման մասին։ Այդ նպատակի համար վերասարքավորվել է «Տրիումֆ» թատրոնի մեծ դահլիճը և ստեղծվել է թատերախումբ՝ բաղկացած 35 հոգուց։ Կարելիայի պետական դրամայի թատրոնը սկսել է աշխատանքը 1929 թվականի նոյեմբերի 1-ին։ Թատրոնի ղեկավարն է դարձել Յ․ Ն․ Չարովը։

Ռուսական դրամայի թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականից, երբ քաղաքում բացվել է Ֆինական դրամատիկ թատրոնը, Կարելիայի պետական թատրոնը անվանվել է Ռուսական դրամայի թատրոն։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ թատրոնը էվակուացվել է Բաշկորտոստան։ Հինգ ու կես ամիս անց թատրոնը հրավիրվել է Բելոմորսկ քաղաք, որը Կալերո-Ֆինական ԽՍՀ-ի ժամանակավոր մայրաքաղաքն էր։

1945 թվականի ամռանը թատրոնը միավորվել է Վիբորգի ռուսական դրամայի թատրոնի հետ, որը կազմավորվել է 1940 թվականին։

1945 թվականի հուլիսի 5-ին բացվել է առաջին հետպատերազմյան սեզոնը։ Նույն թվականին թատրոնն առաջին անգամ հյուրախաղեր է ունեցել Մոսկվայում, որտեղ գրավել է առաջին հորիզոնականը ներկայացումների Համամիութենական ստուգատեսին։

1940-ականներին թատրոնի ղեկավարն էր Կարելո-Ֆինական ԽՍՀ-ի վաստակավոր գործիչ Գ․ Ս․ Մնացականովը։ Թատերախմբի կազմում էին Պ․ Ն․ Չապլիգինը, Ա․ Ի․ Շիբուևը, Օ․ Ա․ Լեբեդևը, Վ․ Դ․ Տամաշեվսկայան, Յ․ Ա․ Սունգուրովը, Գ․ Լ․ Ֆրիդմանը, Ն․ Ի․ Ռոդիոնովը և այլ դերասաններ։

1950-ականներին թատրոնը ղեկավարել են Մ․Վ․ Սուլիմովը, Օ․ Ա․ Լեբեդևը, Ի․ Ս․ Օլշվանգերը, Ա․ Վ․ Պերգամենտը։

Երաժշտա-դրամատիկական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականին կառուցվել է Պետրոզավոդսկի թատրոնի նոր շենքը Ս․ Մ․ Կիրովի անվան հրապարակում և կազմավորվել է Երաժշտական-դրամատիկական թատրոնը։

Ռուսական դրամատիկ թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականի հունվարի 1-ից թատրոնը բաժանվել է երկու թատրոնների մեկ տարածքում՝ Կարելիայի ԽՍՀ-ի ինքնավար հանրապետության ռուսական դրամատիկ թատրոն և Կարելիայի ԽՍՀ-ի ինքնավար հանրապետության երաժշտական թատրոն։ 1960-ական թվականներին Ռուսական դրամատիկական թատրոնի ղեկավար է դարձել Ի․ Պ․ Պետրովը, 1969-1970-ական թվականներին՝ Շտոկբանտը, Վլադիմիր Պախոմովը։

1966-2006 թվականներին գեղարվեստական ղեկավար է դարձել Վիկտոր Սկորիկը։

1978-1986 թվականներին թատրոնի ղեկավարը եղել է ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Օտար Ջանգիշերաշվիլին, թատրոնի տնօրեն՝ Ս․ Պ․ Զվեզդինը։

Դրամայի ռուսական պետական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական արվեստի զարգացման մեջ ունեցած մեծ ներդրումի համար դրամայի ռուսական պետական թատրոնը 1982 թվականի հունվարի 6-ին պարգևատրել է «Հարգանքի նշան» շքանշանով՝ ԽՍՀՄ-ի Պրեզիդիումի գերագույն խորհրդի հրամանով։

Թատերախմբի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական անսամլբի կազմի մեջ մտել են Ն․ Ի․ Ռոդիոնովը, Բ․ Ի․ Խոտյանովը, Վ․ Ա․ Ֆինոգեևան, Մ Կ․ Դեվյատկինը, Ն․Կ․ Մակեևը, Վ․ Ս․ Ռյաբովը, Ա․Ա․ Խլոպոտովը, Գ․ Պ․ Գլինոեցկին, Կ․ Լ․ Լյասնիկովը, Վ․ Ի․ Միխայլինան, Ն․ Գ․ Ֆադեևան, Կ․ Վ․ Պիլիպենկոն, Յ․ Ս․ Գրիշմանովսկին, Լ․ Ֆ․ Ժիվիխը, Լ․ Ս․ Պրիկոտը, Գ․ Ա․ Սիտկոն, Օ․ Ա․ Բելոնուչկինը, Գ․ Ի․ Գոդարևը, Ե․ Յ․ Բիչկովան, Է․ Ա․ Ուտիկեևը, Ի․ Ֆ․ Դոնսկոյը, Ի․ Մ․ Ռումյանցևը, Ռ․ Ս․ Խաբարովան, Վ․ Ի․ Մոյկովսկին, Լ․ Վ․ Զոտովան, Է․ Յ․ Ագուն, Ն․ Վ․ Բաբիչևան, Լ․ Վ․ Բրիլիանտովը, Յ․ Ն․ Զատրավկինը, Ս․ Պ․ Պոգրեբնյակը, Գ․ Մ․ Մելյոխինը, Ե․ Յ․ Զոլոտարևը, Ա․ Յ․ Կուլիևը, Ն․ Մ․ Լեդենյովը, Լ․Լ․ Մատրասովը, Վ․ Մ․ Պարխոմենկոն, Ա․ Ն․ Տազան, Ն․ Ե․ Կորոլյովը այլք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Карелия: энциклопедия: в 3 т. / гл. ред. А. Ф. Титов. Т. 3: Р — Я. — Петрозаводск: ИД «ПетроПресс», 2011. С. 40 — 384 с.: ил., карт. ISBN 978-5-8430-0127-8 (т. 3)
  2. Олонецкие губернские ведомости, 1907. 1 января.
  3. «Петрозаводск | новости отдых развлечения». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  4. Олонецкие губернские ведомости, 1910. 6 ноября.
  5. Олонецкие губернские ведомости, 1912. 4 декабря.
  6. Петрозаводск | Определитель музейных предметов | Музей-заповедник «Кижи»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Смирнов П. Я. Воспоминания о театре: Из истории Петрозаводского театра. — Петрозаводск, 1960
  • Колосёнок С. Театр нашего детства. — Петрозаводск, 1972
  • Тогатов С. Рассказы об актёрах. — Петрозаводск, 1973