Կարաիմերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարաիմերեն
Տեսակլեզու և կենդանի լեզու
ԵնթադասԿիպչակ-կումանսկի և հրեական լեզուներ
Երկրներ Լիտվա[1],  Լեհաստան և Ղրիմ
Խոսողների քանակ80 մարդ (2014)
Գրերի համակարգԱյբուբեն ՝ հիմնված եբրայերեն գրերի վրա, լատինական այբուբեն, կյուրեղագիր և Եբրայական այբուբեն
IETFkdr
ԳՕՍՏ 7.75–97каи 270
ISO 639-3kdr

Կարաիմերեն՝ ալթայան լեզուների ընտանիքի թյուրքական լեզվախմբի ղփչաղական ճյուղին պատկանող լեզու։ Կարաիմերեն խոսողների թիվը՝ մոտ 3.500, հիմնականում՝ Լիտվայում և Ղրիմում։ Լիտվայի և Ղրիմի կարաիմերենը բարբառային զգալի տարբերություններ ունեն։

Կարաիմերենը մոտ է Ղրիմի թաթարերենին, առաջացել է Ղրիմում՝ Անատոլիայից Ղրիմ գաղթած սեֆարդ հրեաների միջև, որոնք տեղում ենթարկվել են լեզվական ձուլման և որոնց լեզուն Ղրիմի թաթարերենի բարբառներից զգալի ազդեցություն է կրել։ Կարաիմերենում, ի տարբերություն Ղրիմի թաթարերենի, նշանավոր տեղ են գրավում եբրայերենից և լադինոյից փոխառված բազմաթիվ բառեր։ Այսօր կարաիմերեն խոսում են կարաիմները (թյուրքալեզու հրեաներ)՝ Ղրիմի որոշ մասերում և Լիտվայի երեք շրջաններում։ Միջավայրի ազդեցությամբ (մշակութային և լեզվական ձուլում) ներկայումս կարաիմերենը անհետացող լեզուների շարքում է գտնվում։

Այբուբեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիտվայի կարաիմներն օգտագործում են լատինական գրի լիտվական տարատեսակը։ Ղրիմի կարաիմերենը հիմնված է կիրիլիցայի վրա (ռուսերենից փոխառված)։

Ղրիմի կարաիմերենի այբուբենը[խմբագրել | խմբագրել կոդը]

Аа Бб Вв Гг Гъ гъ Дд Дж дж Ее Жж Зз Ии Йй Кк Къ къ Лл Мм Нн Нъ нъ Оо Ӧӧ Пп Рр Сс Тт Уу Ӱӱ Фф Хх Хъ хъ Цц Чч Шш Ъъ Ыы Ьь Ээ Юю Яя

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 294