Կատվանման աղվես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատվանման աղվես
Կատվանման աղվես
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Աղվեսներ
Տեսակ Իրական աղվեսներ
Ենթատեսակ Կատվանման աղվես
Լատիներեն անվանում
Vulpes macotis
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում





Կատվանման աղվեսը (լատին․՝ Vulpes macrotis) իրական աղվեսներին պատկանող կենդանի է, որը ապրում է միայն Հյուսիսային Ամերիկայում։ Այս կենդանին շատ նման է ամերիկյան դաշտաղվեսին, սակայն ԴՆԹ անալիզները ցույց են տվել, որ այս երկու տեսակները տարբեր են։

Ապրելավայրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատվանման աղվեսները կարող են ապրել ծովի մակարդակից 400-1900 մետր բարձրության վրա։ Նրանք ապրում են թփուտներում, անապատային չոր կլիմա ունեցող վայրերում, սակայն նրանց կարելի է հանդիպել նաև մարդաշատ վայրերում և արտերում։

Ընդհնանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափսերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատվանման աղվեսը իրական աղվեսներին պատկանող ամենափոքր կենդանին է։ Իր քաշի շնորհիվ նա կարողանում է ցածրացնել մարմնի ջերմաստիճանը, ինչը նրան տալիս է շատ սուր լսուղություն։ Մարմինը ունի մոտ 1,6-2,7 կգ քաշ և մոտ 535 մմ մարմնի երկարություն։ Պոչը ունի մոտ 340 մմ երկարություն։ Արուները ավելի մեծ են էգերից։

Մորթին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորթին ունի մոխրագույն գունավորում սև պոչի ծայրով։ Ականջների հատվածը ավելի բաց է։ Մեջքի մորթին ունի մուգ գունավորում համեմատած մարմնի այլ մասերի։ Քթի շրջանը մուգ մազերով է պատված։

Սնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատվանման աղվեսները սովորաբար որսում են գիշերը։ Նրանք որսի են դուրս գալիս մայրամուտից հետո։ Նրանց սնունդը հիմնականում բաղկացած է մանր կրծողներից՝ առնետներ, փոքր նապաստակներ, մարգագետնային շնիկներ, ձկներ, մողեսներ, միջատներ։ Սովորաբար այս կենդանին համարվում է մսակեր, սակայն գրանցվել են դեպքեր, երբ նրանք սնվել են նաև լիլոկներով, կակտուսի ծաղկով և այլ հատապտուղներով։ Սովորաբար կատվանման աղվեսները որսում են նույն տարածքում, բայց ոչ թե նույն ժամին։

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար կատվանման աղվեսները իրենց զույգին չեն փոխում կյանքի ընթացքում, սակայն գրանցվել են նաև զույգին ամեն տարին փոխող կենդանիներ։ Այս աղվեսները ընտանիք են կազմում դեկտեմբեր-փետրվար ամիսներին և ձագերը ծնվում են մարտ-ապրիլ ամիսներին։ Հղիությունը տևում է 49-55 օր։ Ծնվում են 4-7 ձագեր։ Մինչև իրենց չորս շաբաթական հասակը ձագերը մնում են բնում։ Ձագերը սեռապես հասունանում են տասը ամսական հասակում։ Բնության գրկում ապրող աղվեսները ապրում են մոտ 5 տարի, իսկ մարդկանց հսկողության տակ ապրողները՝ 12։