Կատակոմբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nerubayskoe 04.jpg

Կատակոմբ (իտալ.՝ catacomba, ուշ լատ.՝ catacumba — ստորգետնյա դամբարան), ստորգետնյա սրահներ, որ հնում օգտագործվել են կրոնական ծիսակատարությունների և թաղումների համար։ Արհեստական կատակոմբները լքված ստորգետնյա քարհանքեր էին։ Հին Եգիպտոսի կատակոմբները մումիաներ պահելու ստորգետնյա տեղեր էին։ Հայտնի են Հռոմի, Նեապոլի, Հյուսիսային Աֆրիկայի, Առաջավոր և Փոքր Ասիայի և այլ կատակոմբներ։ Հռոմի կատակոմբները (ուր I—IV դդ. վաղ քրիստոնեական համայնքները գաղտնի արարողություններ են կատարել) նեղ սրահներից բաղկացած, մոտ 900 կմ ընդհանուր երկարությամբ լաբիրինթոսներ են։ Կատակոմբները սովորաբար որմնանկարազարդվել են։ Հանրահայտ են Օդեսայի և Աջիմուշկայ ավանի (Կերչ քաղաքի տարածքում) կատակոմբները, ուր թաքնվել են պարտիզանները։

Commons-logo.svg
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png