1922 թվականին ավարտել է Մոսկվայի բարձրագույն զինվորական-մանկավարժական դպրոցը։ Թաթարական ԻԽՍՀ ԳՄ վարչության առաջին նախագահը (մինչև 1937 թվականը)։ Նաջմիի գրական գործունեությունը սերտորեն կապված է թաթարական սովետական գրականության զարգացման պատմության հետ։ Հրատարակվել են նրա «Առափնյա խարույկներ» (1929), «Լուսավոր արահետ» (1930), «Առաջին գարունը» (1930) վիպակները։ Լայն ճանաչում է գտել Նաջմիի «Գարնանային քամիներ» (1948) պատմահեղափոխական վեպը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 182)։