Կասպարս Կամբալա
| Կասպարս Կամբալա | |
| Ակումբ | |
|---|---|
| Դիրքը | Կենտրոնական/ հարձակվող |
| Ի ծնե տրված անունը | Կասպարս Կամբալա |
| Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 13, 1978 |
| Ծննդավայր | |
| Հասակ | 206 սմ |
| Քաշ | 125 կգ |
| Կարիերայի պատմություն | |
Կասպարս Կամբալա (լատ.` Kaspars Kambala, ծնվ.` դեկտեմբերի 13, 1978թ., Ռիգա, Լատվիա), լատվիացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և նախկին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ:
Հասակը կազմում է 2,06 մետր, իսկ քաշը` 125 կգ: Բասկետբոլում հանդես է գալիս որպես կենտրոնական և ծանր հարձակվող: Այլ կերպ հայտնի է «ԿԱՍ» և «Ավելին քան Ռոքի Բալբոա» մականուններով:
Կամբալան չորս տարի սովորել է ԱՄՆ Նևադա նահանգի Լաս Վեգասի համալսարանում, որից հետո հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Էֆես Պիլսենը», «Ռեալ Մադրիդը», «ՈՒՆԻՔՍ»-ը և «Ֆեներբահչեն»: 2006 թվականին Կամբալան 2 տարով որակազրկվում է, քանի որ բացասական է հանձնում դոպինգ-թեստը, որից հետո պարզվում է նրա արյան մեջ կոկայինի առկայությունը: Այդ ընթացքում Կամբալան կարողանում է ի կատար ածել մանկության երազանքը և մուտք է գործում պրոֆեսիոնալ բռնցքամարտ: 2008 թվականի հունվարի 11-ին տեղի է ունենում Կամբալայի առաջնաելույթը Լաս Վեգասում: Բասկետբոլից որակազրկվելու երկու տարիների ընթացքում Կամբալան ունենում է 4 պրոֆեսիոնալ ելույթ` 3 հաղթանակով և 1 ոչ-ոքիով:
Որակազրկման ժամկետը լրանալուն պես Կամբալան նոր պայմանագիր է կնքում ռուսական «Ենիսեյ» ակումբի հետ:
Այժմ խաղում է թուրքական «Թյուրք թելեքոմ» ակումբում, ինչպես նաև հանդես է գալիս Լատվիայի բասկետբոլի ազգային հավաքականում: